NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Սամվել Բալասանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Գյումրի համայնքի նախկին ղեկավարը «Սև Բերդ» ամրոցի շենքը և 0.79 հա հողատարածքը ձեռք բերելուց հետո նպատակադրվել է պետական սեփականություն հանդիսացող ամրոցի շրջակա տարածքները դարձնել իր ընտանիքի սեփականությունը: Հայտնում են ՔԿ-ից:

Համայնքի նախկին ղեկավարը 20,28 հա հողամասը տարանջատել է 2 առանձին միավորների և տրամադրել 2 նոր՝ 19,28 հա մակերեսով Ղարսի խճուղի 2/7 և 1 հա մակերեսով Ղարսի խճուղի 2/8 հասցեներ, որոնց նկատմամբ գրանցվել է Պաշտպանության նախարարության անհատույց օգտագործման իրավունքը, տրվել իրավունքի վկայականներ, որոնցում այդ հողերի նպատակային նշանակությունը նշվել է բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման` այն դեպքում, երբ Կառավարության որոշմամբ դրանցում ընդգրկված 4 հա հողատարածքը հանդիսացել է հատուկ պահպանվող տարածքների հող:

2015 թվականի փետրվարի 9-ին Գյումրի քաղաքի 1 հա մակերեսով պատմության և մշակութային արժեք ներկայացնող հատուկ պահպանվող տարածքի հողը Պաշտպանության նախարարության կողմից ուղղակի վաճառքով՝ 13 մլն ՀՀ դրամով ապօրինի օտարվել է համայնքի նախկին ղեկավարի որդուն պատկանող ընկերության աշխատակից և մեկ այլ ընկերության գործադիր մարմնի ղեկավար Ս.Ջ.-ին:

Այնուհետև, համայնքի նախկին ղեկավարի տեղակալի կողմից տրված կեղծ տեղեկանքի հիման վրա նշված գույքի նկատմամբ գրանցվել է իր հետ փոխկապակցված անձի սեփականության իրավունքը, ինչով  էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Ավելին, ապօրինի կերպով տարանջատված և օտարված հատուկ պահպանվող տարածքների հողի վրա հետագայում իրականացվել են կառուցապատման աշխատանքներ, որի հետևանքով հատուկ պահպանվող տարածքների հողը փաստացի դադարել է գոյություն ունենալուց, իսկ պետությունը զրկվել է այն տնօրինելու հնարավորությունից:

Գյումրի համայնքի նախկին ղեկավարի որդին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 1 հա մակերեսով հողի իրական բնույթը, դրա ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու, ինչպես նաև հիշյալ գույքը լեգիտիմացնելու նպատակով Ս.Ջ.-ի հետ կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ դրանում անշարժ գույքի օտարման գինը նշելով 4 մլն 900 հզր ՀՀ դրամ:

Հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքը Ս.Ջ.-ի կողմից փոխանցվել է համայնքի ղեկավարի որդուն, որի արդյունքում գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը և տրվել իրավունքի պետական գրանցման վկայական: 

Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը նպատակադրվել է Սև Բերդ ամրոցի հարակից հողատարածքի մի հատվածը ևս դարձնել իր ընտանիքի սեփականությունը:

Արդյունքում, Ղարսի խճուղի 2/7 հասցեում գտնվող հողատարածքի նկատմամբ դադարեցվել է Պաշտպանության նախարարության անհատույց օգտագործման իրավունքը, այն հետ է վերցվել նախարարությունից և նշված հասցեում գտնվող 19,28 հա հողի նկատմամբ գրանցվել է Գյումրի համայնքի սեփականության իրավունքը:

Այնուհետև, համայնքի նախկին ղեկավարը նշված տարածքը բաժանել է 4 առանձին միավորների և Ղարսի խճուղի 2/9 հասցեում գտնվող հատուկ պահպանվող տարածքների 1,17236 հա մակերեսով հողը ձևական աճուրդի միջոցով՝ 15 մլն 387 հզր 750 հզր ՀՀ դրամով օտարել է Ս.Մ.-ին, որից հետո համայնքի նախկին ղեկավարի որդին՝ հոր և Ս.Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ, հիշյալ հողի իրական բնույթը թաքցնելու նպատակով Ս.Մ.-ի հետ կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ դրանում անշարժ գույքի օտարման գինը նշելով 16 մլն ՀՀ դրամ:

Համայնքի նախկին ղեկավարի որդու (2 դրվագ), Ս.Ջ.-ի և Ս.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը), համայնքի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ՝ 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) և 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն օժանդակելը):

Համայնքի նախկին ղեկավարի որդու և Ս.Ջ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, Ս.Մ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, իսկ համայնքի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գյումրի համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) (2 դրվագ):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը և հայտարարվել է հետախուզում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: