NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Հայաստան մուտք կգործեն վենչուրային նոր ֆոնդեր և նոր մասշտաբային ծրագրեր. Հակոբ Արշակյան

Առաջիկայում սպասվում է վենչուրային նոր ֆոնդերի մուտքը Հայաստան և երկրում նոր լուծումներով մասշտաբային ծրագրերի իրականացում, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սիներջի» բիզնես կենտրոնում փետրվարի 19-ին կայացած Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ համաժողովի շրջանակներում այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Կան ստարտափերի սեգմենտին վերաբերող դրամաշնորհային ծրագրեր, որոնք շարունակվում են, և ամբողջապես կառավարության տիրույթում են: Իհարկե, կան որոշակի օրենսդրական մեխանիզմներ, որոնց լավարկման վրա աշխատում ենք, բայց պետք է ասել, որ ներդրումային միջավայրի տեսանկյունից ստարտափ համայնքում բավականին լավ և հրապուրիչ ներդրումային միջավայր կա: Առաջիկայում կտեսնեք նոր վենչուրային ֆոնդերի և նոր մասշտաբային լուծումային ծրագրերի մուտքը Հայաստան»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հակոբ Արշակյանը: 

Նա տեղեկացրեց նաև, որ փետրվարի 26-ին նախատեսված ԱՏՁՄ խորհրդի նիստում քննարկվելու է ինստիտուցիոնալ նոր մեխանիզմերի ներդրումը, որը վերաբերում է պետություն-մասնավոր ոլորտ համագործակցության շրջանակներում կրթության, գիտության և արդյունաբերության միջև կապի ապահովման պետական ծրագրերի մշակմանը:  

ԱԺ փոխնախագահն արձանագրեց նաև, որ ԱՏՁՄ ոլորտի հայկական ընկերությունները հիմնականում գործում են միջազգային շուկայում, սակայն խիստ ցանկալի է տեսնել նրանց աշխատանքը նաև Հայաստանի թվայնացման օրակարգերի շուրջ: 

«Հուսով եմ, որ այդ առումով նույնպես զգալի ակտիվացում կունենանք: Չնայած կան Հայաստանում աշխատող ընկերություններ, բայց պետք է ասել, որ ոլորտում հիմնականում զբաղված են միջազգային շուկաներ արտահանման բիզնեսով: Հայաստանի դիրքը տարեցտարի ամրապնդվում է: Միանշանակ կա Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու հնարավորություն»,- նշեց Հակոբ Արշակյանը: 

Նրա դիտարկմամբ՝ շարունակում է արդիական մնալ ինժեներական ուղղվածության բուհերում դպրոցների ավելի շատ շրջանավարտների ներգրավման հարցը: Հակոբ Արշակյանը ծնողներին կոչ արեց ուշադրություն դարձնել այդ հանգամանքին՝ նշելով, որ տեխնոլոգիական և բնագիտական մասնագիտությունները կարող են շատ լուրջ ապագա ապահովել նրանց զավակներին, որոնք լավ սովորելու դեպքում ապահովված կլինեն բարձր վարձատրությամբ երաշխավորված աշխատանքով:

ԱՏՁՄ հիմնադրման 25-ամյակին ընդառաջ հրավիրված համաժողովը միավորել է նորարարության ոլորտի շուրջ 300 մասնակցի՝ Հայաստանից և արտերկրից: Համաժողովի շրջանակներում տեղի են ունենալու ԱՏՁՄ խորհրդի և նախագահի ընտրություններ: