Սահմանադրության փոփոխությունը դրսի թելադրանքն է. Սրբազան
Այս մարդիկ ինչպե՞ս կարող են խոսել պայքարից, պաշտպանությունից, կռվից, երբ հայտարարում են՝ լեռների համար հո կռիվ չե՞նք տա, Եռաբլուրում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նրա խոսքով՝ Արցախն այս իշխանությունների համար ոչ մի արժեք չի ունեցել և չունի.«Փաստերն ու արձանագրումները շատ են»։
Բագրատ Սրբազանը նշեց, որ միանշանակ լինելու են ակտիվ գործողություններ.«Մեր ամենակարևոր խաղաթուղթը եղել է այն, որ իրենք չիմանան, թե մենք ինչ ենք անելու։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ այն գործընթացը, որը տեղի է ունենում հիմա, եթե դա մենք ունենայինք նախորդ տարվա մայիսից առաջ, ամեն ինչ այլ կլիներ»։
Անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Սրբազանը նշեց.«Դուք այս մարդու բոլոր հայտարարություններին ծանոթ եք և հստակ է մի բան՝ սա թելադրանք է դրսից՝ իր տերերից։ Սահմանադրությունը փոխելու հարց չկա, իրեն փոխելու հարց կա»։