Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները. Սրբուհի Գալյան
Սահմանադրության առաջին երկու հոդվածներին, որոնք անփոփոխ են՝ տրամաբանությունից շեղում չի լինի։ Այս մասին լրագրողների հետ զրուցյում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Սահմանադրության նոր տեքստի մշակման հարցին։
Նա պնդեց, որ կառավարության խնդիրը ոչ թե նոր հայեցակարգի մշակումն է, այլ Սահմանադրության նոր տեքստի մշակումը։
«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները»,- ասաց նախարարը։
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացման համար երբեք ժամանակացույց չի նշել։
«Երբևէ չեմ նշել, որ Սահմանադրության հանրաքվեն պետք է անցկացվի ընտրություններից առաջ կամ հետո։ Այն հանձնառությունը, որը ստանձնել ենք, միտված է նրան, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները։ Դրանից հետո արդեն որոշում կկայացվի հանրաքվեի մասին»,-ասաց Գալյանը։