Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն
Տնտեսություն

Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի

Տասներորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչվում է լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի: Մրցանակաբաշխության հաղթողները գնահատվել և ընտրվել են ամսագրի խմբագրական թիմի և ոլորտի փորձագետների կողմից մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` բանկային հավելվածները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, սպասարկման որակը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը շուկայում: 

«Ներդրումային բանկինգի ոլորտը կայուն է, սակայն ենթարկվում է որոշակի ցնցումների` կապված շարունակաբար բարձր տոկոսադրույքների (թեև դրանք փոքր ինչ նվազել են), կարգավորող մարմինների կողմից իրականացվող խիստ վերահսկողության և աշխարհաքաղաքական անորոշությունների հետ, որոնք ազդեցություն են գործում գործարքների կնքման վրա»,- նշել է Global Finance-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Միևնույն ժամանակ, միաձուլումների և ձեռքբերումների գծով նկատվում են որոշակի վերականգնման նշաններ, և բանկերը աճ են արձանագրում խորհրդատվական ծառայություններում և կապիտալի շուկաներում, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնոլոգիաները և վերականգնվող էներգետիկան: Global Finance-ը հպարտությամբ է արձանագրում ներդրումային բանկինգի ոլորտի առաջատար հաստատությունների ձեռքբերումները` անցկացնելով 2025թ. «Աշխարհի լավագույն ներդրումային բանկ» մրցանակաբաշխությունը»:

Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը, խոսելով Ամերիաբանկի ձեռքբերումների մասին, նշել է. «Մենք անչափ հպարտ ենք, որ տասներորդ տարին անընդմեջ ճանաչվում ենք լավագույն ներդրումային բանկը Հայաստանում:  Տարիներ շարունակ այս մրցանակը վկայում է մեր հաճախորդների համար բարդ գործարքների կառավարման և կնքման գործում մեր անվիճելի առաջնորդության մասին: Այն ընդգծում է մեր փորձառությունը մեր հաճախորդների համար ֆինանսական լուծումներ մշակելու և ներդրումային հնարավորություններ ստեղծելու հարցում: Տոնելով այս ձեռքբերումը՝ մենք հավատարիմ ենք մնում սպասարկման գերազանց որակ ապահովելու, նորարարությունը խթանելու և իրենց հավակնոտ ֆինանսական նպատակներն իրագործելու հարցում մեր հաճախորդներին աջակցելու առաքելությանը»:

Ամերիաբանկը Հայաստանի առաջատար կորպորատիվ և ներդրումային բանկն է ըստ բոլոր հիմնական ցուցանիշների: Այն առաջարկում է ներդրումային բանկինգի և խորհրդատվական լուծումների ամբողջական փաթեթ՝ հիմնվելով տվյալ ոլորտում իր ունեցած մեծ փորձի վրա: 

2024թ. ընթացքում Ամերիաբանկը զգալի նվաճումներ է ունեցել ներդրումային բանկինգի ոլորտում: Կապիտալի շուկաների բաժինը հաջողությամբ իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի 23 տեղաբաշխում, այդ թվում՝ 4 խոշոր ծրագիր պարտատոմսերի շուկաներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) համար: Հատկանշական է, որ Ամերիաբանկը հանդես է եկել որպես միակ տեղաբաշխողը հուլիս և օգոստոս ամիսներին թողարկված կանաչ պարտատոմսերի երկու տրանշի (յուրաքանչյուրը` 30 մլն ԱՄՆ դոլար ծավալով) համար, որին հաջորդել են պարտատոմսերի երկու լրացուցիչ թողարկումներ նոյեմբերին՝ 35 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:

Հաշվետու ժամանակահատվածում Ամերիաբանկը կազմակերպել է նաև Հայաստանում կայուն զարգացման հետ կապված առաջին պարտատոմսերի թողարկումը «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի համար՝ 75 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով: Բանկը պահպանել է իր առաջատար դիրքը տեղական շուկայում նաև որպես թողարկող` 2025թ. հունվարի դրությամբ ունենալով 34% մասնաբաժին: 2024թ. ընթացքում բանկը թողարկել և տեղաբաշխել է պարտատոմսերի 14 տրանշ՝ մոտ 212 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով։

2025թ. Ամերիաբանկն ամրապնդել է իր առաջատար դիրքը շուկայում` մեկնարկելով Վիվա Արմենիա ընկերության կողմից թողարկված` 80 մլն ԱՄՆ դոլար ծավալով բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը, որը խոշորագույն գործարքներից մեկն է կապիտալի տեղական շուկայում:    

2023թ-ից Ամերիաբանկը նաև բրոքերային ծառայությունների ոլորտի նորարարությունների առաջնագծում է` շնորհիվ MyInvest ներդրումային հարթակի գործարկման: Հարթակը նախատեսված է բրոքերային ծառայությունները պարզեցնելու և կատարելագործելու համար: MyInvest-ը ներդրողներին հնարավորություն է տալիս անխափան օգտվել շուկայի հնարավորություններից և էապես մեծացնում է մանրածախ շուկայի մասնակցությունն Ամերիաբանկի կողմից կապիտալի շուկաներում կնքվող գործարքներին: 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները կազմում են շուրջ 1.9 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ. www.ameriabank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: