Քիչ առաջ հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը. հայտարարություն
Քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: Այս մասին հայտարարություն է տարածվել Գյումրիի նախկին քաղաքապետ։ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից:
«Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև»,-ասված է հայտարարության մեջ: