Առատ ձյան հետևանքով «Զվարթնոց»-ում թռիչքներ չեն չեղարկվել
Ձյան առատ տեղումների հետևանքով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թռիչքներ չեն հետաձգվել կամ չեղարկվել, օդանավակայանն անխափան իրականացրել է աշխատանքները, այս մասին հայտարարություն է տարածել օդանավայականը։
«Երեկվանից անխափան թռիչքներ են իրականացվում: Օդանավակայանում օպերատիվ կերպով իրականացվում են ձմեռային աշխատանքները`վազքուղու ձնամաքրման, օդանավերի հակասառեցման աշխատանքների հետ կապված անհրաժեշտ գործողություններն իրականացվել են»,- նշված է հաղորդագրության մեջ։