Գյումրիում իրար է խառնվել քրեական ռեզերվը, խուզարկություններ են եղել Սլաբոդկա թաղամասում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Գյումրիի քրեական ռեզերվը խառնվել է իրար, հատկապես անհանգիստ են Վարդանիկի, իսկ ավելի ճիշտ նրա որդու` Սպարտակի հետ մտերիմ հեղինակությունները։
Ըստ Գրումրիում շրջանառվող լուրերի` իրավապահներն օպերատիվ տեղեկատվություն են ունեցել, որ վերջինս և իր մերձավոր շրջապատը ապօրինի զենք-զինամթերք ունեն։ Առավոտվանից խուզարկություններ են ընթանում Վարդանիկի և նրա հետ կապվող անձանց բնակարաններում և օբյեկտներում։ Ավելին` շրջանառվող լուրերի համաձայն, Վարդանիկը ինքն է գլուխ գովացել, թե հարց ունեն, թող իրեն կպնեն, ոչ թե մերձավորներին։
Եվ ահա Սլաբոդկա թաղամասից դուրս գալիս իրավապահներն «ասֆալտին փռելու» օպերացիան կիրառել են անձամբ Վարդանիկի հանդեպ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում