Ռուբեն Մխիթարյանը գյումրեցի ուսանողներին հրավիրում է հանդիպման՝ փետրվարի 26-ին, ժամը 19:00-ին՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի Գյուլբենկյան սրահում
Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը Երևանում սովորող գյումրեցի ուսանողների հետ է հանդիպելու։ Հանդիպման մասին սոցցանցի իր էջում Մխիթարյանը գրել է․
«Երևանում ուսանող սիրելի գյումրեցի ուսանողներ, հաշվի առնելով Գյումրիում ձեր հասակակիցների հետ իմ հանդիպման արձագանքներն ու ձեր ցանկությունը նմանատիպ հանդիպման մասնակցելու, որոշեցինք ձեզ դասապրոցեսից չկտրելու համար ձեզ համար հանդիպումը կազմակերպել Երևանում:
Կսպասենք ձեզ փետրվարի 26-ին՝ ժամը 19:00, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի Գյուլբենկյան սրահում:
Անպայման գրանցվեք Google doc-ում
https://docs.google.com/.../13LkAAjOnpjeo7fBUTFK8bZd.../edit»։