«Իսրայել Օրի» հյուրանոցից հիվանդանոց տեղափոխված 49-ամյա քաղաքացու կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
Փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից բժիշկների խումբը ինքնազգացողության վատացման կանչով մեկնել է Պռոշյան 42 հասցեում գտնվող «Իսրայել Օրի» հյուրանոց, որտեղ հիվանդն ագրեսիվ վարքագիծ է դրսևորել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նույն օրը ժամը 04։55-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը «սրտի կանգ կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 03։45-ի սահմաններում, ինքնազգացողությունը վատանալու հետևանքով Պռոշյան 42 հասցեում գործող «Իսրայել Օրի» հյուրանոցում հանկարծամահ է եղել Երևանի բնակիչ, 49-ամյա Հովսեփ Զ․-ն: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: