Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

«Մարզային ԲԿ-ների կառավարման հանձնումն ԱՆ-ին՝ կոռուպցիոն ռիսկերով է համեմված»․ Ծաղիկ Վարդանյան

«Առղջապահություն և իրավունք» ՀԿ  հիմնադիր Ծաղիկ Վարդանյանը գրել է.

«Մի քանի օր առաջ Կառավարությունը հաստատեց մարզային բժշկական կենտրոնների կառավարման լիազորությունները մարզպետներից Առողջապահության նախարարությանը հանձնելու որոշումը:

Արձանագրում եմ, որ այսօրինակ կառավարման կենտրոնացում եղել է Սովետ Միության ժամանակ, երբ գործել է ոչ թե շուկայական, այլ պլանային էկոնոմիկայի սկզբունքները, իսկ կազմակերպությունները եղել են Սեմաշկոյի մոդելով պետական ձեռնարկություններ:

Մեր օրերի համար այս «բարեփոխումը» հետքայլ է և հակասում է ներկայում առողջապահության ոլորտում գործող բոլոր ռազմավարական փաստաթղթերին: Մարզերի համաչափ զարգացման, կառավարման ապակենտրոնացման, հասանելի, մատչելի բժշկական ծառայությունների մատուցման համատեքստում այն հանդիսանալու է խոչնդոտ մարզային առողջապահության զարգացման համար: Ստացվում է, որ առողջապահության ոլորտի քաղաքականություն մշակողը, բժշկական ծառայությունների լիցենզիա հատկացնողը, պետական պատվերի պայմանագիրը տնօրինողը, գումարները ԲԿ-ներին հատկացնողը նաև այդ ԲԿ-ների հիմնադիրն է՝ сам себе режиссер: Խախտվում է կառավարություն, առողջապահության նախարարություն, մարզպետարաններ, բժշկական կենտրոններ ձևավորված հավասարակշռությունը՝ ի շահ առողջապահության նախրարության:

«Բարեփոխման» հիմնավորումների մասին

«Առողջապահական կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունների արդյունքում, արձանագրվել է, որ բացակայում են առողջապահական կազմակերպությունների ընթացիկ կառավարման, այդ թվում ֆինանսական կառավարման հմտությունները։» ասում է առողջապահության նախրարությունը: Այս «մեղադրանքը» շատ հարցեր է առաջացնում, եթե սա վերաբերվում է մարզպետների ֆինանսական կառավարման հմտությունների բացակայությանը, ապա սույն նախարարությանը հիշեցնենք, որ մարզպետները նշանակվում են Վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահի հրամանագրով, ստացվում է, որ այդ պաշտոններին նշանակվել են ոչ կոմպիտենտ մարդկիկ: Իսկ եթե դա վերաբերվում է ԲԿ-ի տնօրենին (չնայած ըստ Բաժնետիրական Ընկերությունների մասին օրենքի, տնօրենները ղեկավարում են ԲԿ-ն, իսկ մարզպետը՝ կառավարում, բայց այնուամենայնիվ), ապա այստեղ էլ, հիշեցնենք, որ մարզային ԲԿ-ների տնօրենների մրցույթի ընթացակարգը և հաղթող համարվելու չափանիշները առողջապահության նախրարությունն է մշակում, ստացվում է, որ հենց առողջապահության նախարարության բացթողումն է, որ ֆինանսական կառավարման գրագիտությամբ չեն ընտրվել մարզային ԲԿ-ներում:

Հաջորդ «մեղադրանքը», որ ներկայացնում է առողջապահության նախարարությունը մարզպետներին այն է որ «Ծախսերում հիմնական տեսակարար կշիռը կազմում է աշխատավարձի մասով ծախսը տատանվելով 73-ից մինչև 89 տոկոս, ինչը խնդրահարույց է առողջապահական կազմակերպության համար,...», ապա լրացնում է այս միտքը՝ «Նորմալ տնտեսվարման համար առողջապահական կազամկերպության ծախսերն աշխատավարձի մասով չպետք է գերազանցեն ընդհանուր ծախսերի 55%-ը։»:

Աբսուրդի հասնող «մեղադրանք»: Մարզային բժշկական կենտրոնները հիմնականում մատուցում են ընդհանուր բնույթի բժշկական ծառայություններ, իսկ ավելի բարդ դեպքերը՝ թանկ, բարդ, նորագույն տեխնոլոգիաներով իրականացվող միջամտությունների կարիքի դեպքում մարզային բնակիչը ուղեգրվում է Երևան՝ երրորդ մակարդակի բժշկական կլինիականեր:

Հավելեմ նաև, որ այս ԲԿ-ների կազմում գործում են պոլիկլինիկաներ, որոնց եկամուտների 90%-ը աշխատավարձի է վերածվում, հետևաբար՝ հաշվի առնելով, որ մարզային ԲԿ-ները ավելի էժան բժշկական ծառայություններ են մատուցում և նրանց ծախսային մասում ներառված են նաև պոլիկլինիկաները, ապա ընդհանուր ծախսերի մեջ աշխատավարձի ծախսերի «73-ից մինչև 89 տոկոս» միջակայքը վատ ցուցանիշ չէ:

Ինչ վերաբերվում է, որ ԲԿ-ների ծախսերն աշխատավարձի մասով չպետք է գերազանցեն ընդհանուր ծախսերի 55%-ը, ապա ինչո՞ւ ԱՆ-ն չի բարձրաձայնում, որ նորմալ տնտեսվարման համար առողջապահական կազմակերպությունը պետք է սպասարկի առնվազն 300 հազար բնակիչ: Մեր ամենամեծ մարզը Կոտայքն է ՝292,4 հազար բնակիչ, որտեղ գործում են 4 բժշկական կենտրոններ: Հետևաբար, հիմնավորումների մեջ չի կարևորվել Հայաստանի սակավ բնակեցված լինելը, աշխարհագարական կտրված տարածքների հետ կապված առանձնահատկությունները և այլն:

Այնուհետ այնքան մանր՝ նախահաշիվի, հաստիքացուցակի, բանկային վարկերի, օվերդրաֆթների, լիզինգի, շահութաբերության միջին ցուցանիշի հետ կապված գործառնական խնդիրների մասին է ամրագրված հիամանվորման մեջ, որ տպավորություն է, թե ԱՆ-ի հիմնավորումները գրել է ներքին աուդիտի նորաթուխ մի մասնագետ, ով առողջապահական համակարգի մասին միայն գրքում է կարդացել:

Հիմա երկու ամենահետաքրքիր «մեադրանքի» վերաբերյալ՝ «Բացակայում են առողջապահական կազմակերպությունների կողմից վճարովի բժշկական գների հաշվարկման մեթոդաբանությունները»: Այս դրվագի կապակցությամբ մի փոքրիկ հիշեցում. ՀՀ առողջապահության նախարարություն, պետական պատվերով փոխհատուցվող ծառայությունների գների մեծամասնությունը գնագոյացման հաշվարկ չունեն, որի մասին բազմիցս ամրագրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի, Ֆինանսների նախարարության և այլ ստուգող կազմակերպությունների կողմից:

Առողջապահության տիկնա՛յք և պարոնա՛յք, դուք այլոց կշտամբում եք մի բանի համար, որ ինքներդ չեք արել, սա աբսուրդի կրկես է:

Ստացվում է, որ ՀՀ կառավարության մի թևը՝ առողջապահության նախարարությունը, մյուսին՝ 10 մարզպետներին ուղիղ տեքստով «կարգում» է ոչ արդյունավետ կառավարիչ և շեփորահարում, թե նախարարությունը հեռահար կկառավարի ավելի պրոֆեսիոնալ:

Հիշեցնեմ, որ ԱՆ-ի կողմից վատ կառավարիչ որակված Արմավիրի մարզպետը վերջերս նույն կառավարությունում նշանակվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ինչպես տեսնում եք երկակի ստանդարտների կիրառումը վեր է ածվել օրինաչափության:

Նշեցի արդեն, որ մարզպետներից վերցված ԲԿ-ների կազմում պոլիկլինիկաներ են գործում և այս պոլիկլինիկաներում մոտ 843.0 մարզային քաղաքային բնակիչներ ԱԱՊ ծառայություններ են ստանում: Ստացվում է, որ առողջապահության նախարարությունը գյուղական ամբուլատորիաների կառավարումը մեծահոգաբար «վստահում» է իրենց կողմից վատ մենեջեր որակած մարզպետներին ( շուրջ 1091.4 հազար գյուղական բնակիչ է սպասարկվում): Գյուղերին կառավարել չի ուզում նախարարը, «հետաքրքիր» չէ՞՞՞՞…

Ինչո՞ւ կատարվեց այս «բարեփոխումը»

Առողջության պարտադիր ապահովագրությունից առաջ ԱՆ կառավարիչները իրենց «սիրելի» ԲԿ-ների համար ապահովում են անխափան հիվանդների հոսք մարզերից և ամենայն հավանականությամբ մի քանի տարի հետո այդ մարզային ԲԿ-ները որպես ոչ ծախսարդյունավետ միավորներ կամ «կպստիկական»՝ վերածվելով «перевалочный пункт»-երի կամ կտրվեն Երևանում գործող մեծ մասնավոր բժշկական կենտրոններին հավատարմագրային կառավարման:

Առողջապահության նախարարությունը թյուր կարծիք ունի, թե իրենց կողմից տնօրեն նշանակելու պարագայում ավելի կառավարելի կլինեն ԲԿ-ների աշխատողները:

Նիկոլ Փաշինյան , առաջարկ, որպեսզի հասկանալի լինի թե այս «բարեփոխումը» ինչքանով է ծառայելու իր նապատակին, հանձնարարեք չեզոք մանսագետների կողմից նույն գործիքներով ուսումնասիրություն անել և՛ մարզային ԲԿ-ներում, և՛ ՀՀ ԱՆ ենթակայության ԲԿ-ներում, օրինակ՝ ՍԳԼ, ինֆեկցիոն հիվանդեւթյունների ազգային կենտրոն և այլն:

Անաչառ ուսումնասիրողների դեպքում, ակնառու կլինի ով/ովքեր են իրական արդյունավետ կառավարիչները, թե չէ այսպես արդար չէ:

Մի հարց ևս, հանձնարարել ե՞ք առողջապահության հոլդինգի վերածվող նախարարությանը, հաշվել քանի՞ պետական ծառայողի հաստիք և պետական բյուջեից ինչքան լրացուցիչ գումար է պահանջվելու, որ այս ավելի քան 50 կազմակերպությունների կառավարումը կազմակերպվի՝ «սիրելի» տնօրեններ նշանակվեն, նախահաշիվներ ստուգվեն, մարզային գործուղումներ կազմակերպվեն և այլն:

Հ.Գ. Մի անբողջ կոռուպցիոն շուրջօղակ է ստեղծվում, որը ծառայելու է ընտրյալ մասնավոր ԲԿ-ների գերշահույթների ապահովմանը, դե մարզերում էլ թող հարմարվեն Երևանից ուղարկած տնօրեններին....

Ակնարկ. Ես կառաջարկեի այսպես.

Համայնքների խոշորացման և հզորացման համատեքստում մարզային ԲԿ-ները հանձնել համայնքներին, իսկ նեղ մասնագիտական ԲԿ-ները՝ հոգեբուժական և այլն՝ ԱՆ-ին։

Իսկ մարզպետզրաններին տալ համայնքներում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի գործառույթ»։