Թրամփը սպառնացել է չեղարկել Իրանի հետ բանակցությունները, եթե վերջինս հրաժարվի ՄԱԳԱՏԷ-ի ստուգումներիցՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունըԱռուշ Առուշանյանը չի ազատազրկվի. հրապարակվեց դատարանի որոշումըԱդրբեջանը ոչ թե զղջում է կատարվածի համար, այլ մեղադրում է ՄԻԵԴ-ին. Սիրանուշ ՍահակյանԵրևանում հունիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿ-ն մանրամասնում է
Օկուպացված Շուշիում կկայանա Թյուրքական պետությունների կրոնական կազմակերպությունների ղեկավարների հանդիպումըՉալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների իրավունքին խոչընդոտելու համար․ փաստաբանՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՍԴ-ն պահանջել է ԱԱԾ-ից՝ ներկայացնել ՀՀ սահմանը հատած անձանց վերաբերյալ տվյալներ, ԿԸՀ-ից՝ նոր նյութեր. «Փաստինֆո»Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ
«Երեխաները գնում էին հաց ուտելու... դրանից է վրաս ահավոր ազդում». խեղդված քույրերին գտած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ)
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՄԻՊ-ին առընթեր նոր խորհուրդ. փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության համար ձևավորվում է համագործակցության նոր հարթակ
Ինչպես է ձերբակալվել Չալաբյանը․ կինը մանրամասներ է հայտնում
«Հրապարակ»․ Սպասում են Կարապետյանի հրավերին«Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետրանոց փոսը և արգելափակվելԾեծի ենթարկված Սարգիս Տեր-Եսայանը դիմել է հիվանդանոց «Հրապարակ». «Սոճուտը» փակել են սեփականատերերի քաղաքական հայացքների համարՀայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան«Ժողովուրդ»․ Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով«Հրապարակ»․ Վեհափառը կմորթվի, չի հանձնվի«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-իցԱդրբեջանն օկուպացված Ակնայում տներ է կառուցում՝ անտուն ադրբեջանցիներին բնակեցնելու համարԲացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը (տեսանյութ)Սա խաղաղության գնացող կամ խաղաղություն հաստատած երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է․ Աբրահամյանը մեջբերել է Ալիևի հայտարարությունը«Հրապարակ». Կաթողիկոս փոխելու փոխարեն թող իր թիմակիցների վարքը փոխի«Ժողովուրդ». «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում հակառակ ղեկավարի հայտարարության«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոններըԹուրքիայի տարածքում ընկել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր
Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին
«Ժողովուրդ». ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանըԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջանում և 9 մարզումՎրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստինՖրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցԿմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանովԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները հայտարարել են՝ չեն ընդունում մեղադրանքներըԳազանջատումներ են սպասվումՖուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբՀայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆՓաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան«Ձեզ է վստահված Ռուսաստանի սրտի պաշտպանությունը»․ Կրեմլում պարգևատրման արարողություն է տեղի ունեցելԸնտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն է«Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ ԹանդիլյանՏավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրողԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՌոնալդուն խփել է առաջին գոլը ԱԱ-2026-ումԱյրվել է Իսպանիայի ամենաբարձր երկնաքերը, մարդկանց տարհանել ենԱռաջարկվում է տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետություն
Հասարակություն

Դատարան հանձնված քրեական վարույթների եռակի աճ՝ Վայոց ձորի մարզի դատախազության կողմից. ամփոփվել են մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Հայտնում են Դատախազությունից:

Ամփոփմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Ասպուրակ Ավետիսյանը ներկայացրել է Վայոց ձորի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով մարզում նախաձեռնված քրեական վարույթներին, մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին, դատարաններում ավարտված քրեական գործերին և այլն: Այս համատեքստում Վայոց ձորի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 866 քրեական վարույթ (2023 թվականին՝ 638 քրեական վարույթ), մարզի դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 185 քրեական վարույթ՝ 197 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 64 քրեական վարույթ՝ 67 անձի վերաբերյալ), դատարանում ավարտվել է 135 քրեական գործ՝ 138 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 42 քրեական գործ՝ 46 անձի վերաբերյալ):

Ասպուրակ Ավետիսյանի տեղեկացմամբ, 2024 թվականի ընթացքում վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 4 միլիոն 600 հազար դրամ վնասը:

Անդրադառնալով պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությունների արդյունքներին՝ Վայոց ձորի մարզի դատախազը նշել է, որ 2024 թվականի ընթացքում դատարան է ներկայացվել 4 հայցադիմում:

Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը մարզի դատախազին հանձնարարել է ակտիվացնել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները: