Հայաստանը ցանկանում է ամրապնդել Գերմանիայի հետ բազմաբնույթ համագործակցությունը. Փաշինյանը շնորհավորել է Մերցին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրիդրիխ Մերցին (ապագա կանցլեր) և նրա գլխավորած պահպանողական կուսակցությունների դաշինքի՝ «Քրիստոնեա-դեմոկրատական/Քրիստոնեա-սոցիալական միությանը» շնորհավորել է Գերմանիայում փետրվարի 23-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ. այս մասին նա գրել է X-ում:
«Հայաստանը խորապես արժևորում է Գերմանիայի հետ համագործակացությունը ԵՄ-ի շրջանակում և ցանկանում է ամրապնդել մեր բազմաբնույթ համագործակցությունը, որը հիմնված է ժողովրդավարության հանդեպ մեր համատեղ հանձնառության վրա», - ասվում է հրապարակման մեջ: