Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները։ Նախատեսված է հանրային մեղադրողի եզրափակիչ ելույթը։
Նիստը դռնբաց է, ձեր ներկայությունը՝ ցանկալի»։
Հիշեցնենք, որ Սամվել Վարդյանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ քպ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։