«Արմենիա» բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նա նետվել է 5-րդ հարկի պատուհանից
Փետրվարի 26-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության խումբը:
Ոստիկաններն ու պարեկները նշված բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել են բուժառու, Կոտայքի մարզում հաշվառված 61-ամյա Գարեգին Ա-ի դին:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը բուժում էր ստանում նշված բժշկական կենտրոնում և 5-րդ հարկի թիվ 8-րդ հիվանդասենյակի պատուհանից իրեն ցած է նետել: Նրան դրսում հայտնաբերել է «Աղեստամոքսային» բաժանմունքի վարիչ Տիգրան Սերոբյանը: