Վարդանանց սուրբ նահատակների հիշատակը մեզ համար առիթ պետք է լինի՝ մեր առաքելության մասին ավելի շատ մտորելու. «Հայաքվե»
Այսօր Վարդանանց տոնն է. Վարդանանց սուրբ նահատակների հիշատակը մեզ համար առիթ պետք է լինի՝ մեր առաքելության մասին ավելի շատ մտորելու, մեր կյանքն ու գործունեությունն անձնականից, ընտանեկանից ու ընկերականից անդին իմաստավորելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» նախաձեռնությունը:
«Հայ ժողովրդին այսօր հետևողականորեն վախ, անկարողություն և կենցաղամտություն են ներշնչում։ Բայց մենք հաստատակամ ենք մեր ազգային ինքնությունը պահպանելու, մեր քաղաքակրթող առաքելությունը շարունակելու և մեր հավաքական նպատակները հետապնդելու գործում»,-ասված է հայտարարության մեջ: