«Ուիգմոր»-ում պլաստիկ վիրահատության հետևանքով մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
«Ուիգմոր» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության հետևանքով կնոջ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է մարդու մահ)։ Այս գործով արդեն հինգ ամիս է՝ քննություն է իրականացվում, սակայն մեղադրյալ չկա։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնել է, որ նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև հանձնաժողովային փորձաքննություններ, որոնց պատասխանները դեռևս չեն ստացվել: Կատարվում է նախաքննություն։
Դեպքից հետո օրակարգ է բերվել նշված ԲԿ լիցենզիան կասեցնելու հարցը, համենայն դեպս, դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ «Արթկոսմեդ» Էսթետիկ բժշկության և պլաստիկ վիրաբուժության կենտրոնում պլաստիկ վիրահատությունից հետո 56-ամյա կնոջ մահից հետո տեսչական մարմինը միջնորդել է կասեցնել կենտրոնի լիցենզիան։