Իգոր Տիտովը նշանակվել է Գյումրիում Ռուսաստանի նոր գլխավոր հյուպատոս
Իգոր Տիտովը դարձել է Ռուսաստանի նոր գլխավոր հյուպատոսը Գյումրիում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«ՌԴ արտաքին գործերի նախարարի հրամանով Իգոր Բորիսի Տիտովը Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում նշանակվել է ՌԴ գլխավոր հյուպատոս։2024-2025 թվականներին նա ղեկավարել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման առաջնային խումբը»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2024թ․-ի նոյեմբերին Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտնել էր, որ մահացել է Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։