«ԲԻՍ 1» մակարդակի հրդեհ՝ Երևանում․ դեպքի վայր է ժամանել հրշեջների 5 մարտական հաշվարկ
Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նսորագավիթ 1-ին փողոցում գործող «ՆՀՈ-ՀՐԱՉ» ՍՊԸ ավտոտեխսպասարկման կետում խոշոր հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ:
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից: