ՀՀ կառավարության լռությունն աջակցություն է Բաքվի վայրագություններին․ վաղը ակցիա կանցկացվի ԱԳՆ-ի դիմաց
Վաղը՝ փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին ակցիա կանցկացվի ԱԳՆ-ի դիմաց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու կառույցից պահանջելու հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։Հայտնում է «Ազգային ճակատը»։ Հայաստանի կառավարության և միջազգային հանրության լռությունն ուղղակի աջակցություն է Ադրբեջանի վայրագություններին։