Վրաստանի ցույցերը ֆինանսավորվում են Երևանում ԵՄ երկրների դեսպանատներից. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
Վրաստանում բողոքի ակցիաների ֆինանսավորումը Եվրամիության կողմից իրականացվում է Հայաստանում ԵՄ երկրների դեսպանատների միջոցով։
Այս մասին ասվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշված է, որ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հակակառավարական ցույցերի յուրաքանչյուր մասնակցի վճարում է մինչև 120 եվրո:
Ըստ ռուսական հատուկ ծառայությունների, ընդհանուր առմամբ, Բրյուսելը փորձում է Վրաստանում հակակառավարական տրամադրություններ առաջացնել բլոգերների, լրագրողների, ՏՏ մասնագետների և Ռուսաստանից Վրաստան տեղափոխվածների շրջանում:
Հաղորդվում է, որ բլոգերները պատրաստ են այդ նպատակների համար ստանալ մինչև 50 հազար եվրո:
«Եվրոպական պաշտոնյաները ցանկանում են ակտիվացնել բողոքի ակցիաները և ստեղծել ընդդիմադիր կուսակցությունների միասնական բռունցք ընդդեմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության»,- ասվում է հայտարարության մեջ։