«Եթե ոչ մենք, ապա ո՞վ, եթե ոչ հիմա, ապա ե՞րբ». Նուբար Աֆեյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին
Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը, Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի հացադուլի ֆոնին ուղերձով դիմել է Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին։
«Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը: Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն: «Եթե ոչ մենք, ապա ով, եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»,- գրել է նա։