ՀՀ-ում բնակչության թիվը 2024-ին հատել է 3 մլն-ի շեմը
Հայաստանում բնակչության թվաքանակը 2024թ.-ին հատել է 3 մլն-ի շեմը։
2024 թվականին ՀՀ մշտական բնակչությունը կազմում է 3 միլիոն 75 հազար 800 մարդ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։
2023-ին ՀՀ բնակչության թիվը կազմել է 2 991 200, 2022-ին՝ 2 937 500, 2021-ին՝ 2 961.400 և 2020-ին՝ 2 963 300 ։
Ըստ ներկայացված տվյալների՝ բնակչության զգալի մասը կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում։ Այստեղ է ապրում 1 141 300-ը։