Եգոր Գլումով. Եթե այն մարդիկ, որոնց Ռուբեն Վարդանյանն լավություն է արել, գային, հիմա այստեղ տեղ ու դադար չէր լինի
«Ինչ կարող ենք մենք տալ Ռուբեն Վարդանյանին, բացի պաշտպանությունից»,- ArmԼur-ի հետ զրույցում ասել է հաղորդավար Եգոր Գլումովը:
«Ցավոք սրտի, ինձ թվում է, մենք այդ պաշտպանությունն էլ չենք կարողանում տալ, որովհետև ամեն ինչ դեռ շարունակվում է, շարունակվելու է։
Ցավալի է, որ այստեղ այսքան քիչ մարդ կա, որովհետև եթե միայն այն մարդիկ, որոնց Ռուբեն Վարդանյանն իր կյանքում լավություն է արել, ուղղակի գային այստեղ, հիմա այստեղ տեղ ու դադար չէր լինի: Բայց տեսնում եմ, որ մենք սրտացավ ազգ չենք»,- նշել է Եգոր Գլումովը:
Նշենք, որ այսօր ԱԳՆ մոտ, ապա կառավարության մոտ բողոքի ակցիաներ էին՝ բարձրաձայնելու Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, մյուս գերիների հարցը, մասնավորապես Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ով հացադուլ է հայտարարել, ու հրապարակված լուսանկաներից երևում է, որ խոշտանգվել է։