Արմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքըԳագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է
ԱՄՆ-ն կարող է փոխել գրին քարտ ստանալու պահանջները․ The Wall Street Journal«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջՓորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը. Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի մասինՄեսսին Արգենտինայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել
Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 35 խաղաղ բնակիչ
Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրենի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է. ՀՀ քննիչները Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են
Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններինԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ» 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ»Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունըԳիշերը ՌԴ զինված ուժերը հարձակվել են Կիևի վրա. 2 մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվելՄարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում. «Հրապարակ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»Իշխանության ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների. «Փաստ»
Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրել և ովքեր դեռ կներկայացնեն «Ուժեղ Հայաստան»-ում. «Հրապարակ»Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»«Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…». «Փաստ» Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկիԳերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջումԱնգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԻրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՆերկայացվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշը. որ տեղում է ՀայաստանըՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Հռոմում ավարտվել են Լիբանան-Իսրայել բանակցությունները․ կողմերը առաջընթաց են արձանագրել ՄԱԿ-ի ֆորումում ներկայացվել են Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթությունները Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Նյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ
Քաղաքականություն

Բաքուն արձագանքել է շինծու դատավարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վերաբերյալ:

Ըստ Բաքվի՝ «Ժնևի կոնվենցիաների, ինչպես նաև միջազգային և ազգային օրենսդրության համաձայն՝ Ադրբեջանն իրավունք ունի և պարտավոր է հետաքննել ռազմական հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես մերժում և դատապարտում է Հայաստանի կողմից 2025 թվականի փետրվարի 28-ի հայտարարությունում հնչեցված անհիմն մեղադրանքները։  Այս հայտարարությամբ Երևանը փորձում է անջատողական ռեժիմի նախկին առաջնորդների և պատերազմական հանցագործությունների համար մեղադրվողների դատավարությունը ներկայացնել որպես իրենց իրավունքներն իբր ոտնահարող գործընթաց», - ասվում է հայտարարությունում։

Բաքվի պնդմամբ՝ նրանց կալանավորումն ու դատավարությունը իբր «չի խախտում» միջազգային իրավունքի ոչ մի նորմ, իսկ դատավարությունն ինքնին «թափանցիկ» է՝ մեղադրյալի իրավունքների «լիարժեք հարգմամբ»։ Բացի այդ, Ադրբեջանը հերքել է գերիների նկատմամբ վատ վերաբերմունքը:

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնած է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ-ի ամբողջական հայտարարությունը.

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները կարևորող գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: 

Խորը մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին:

Այդպիսի գործելաոճի մասին են վկայում նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից արտահայտված մտահոգությունները, «Human Rights Watch»-ի և այլ կազմակերպությունների կողմից փաստագրված՝ հայ ռազմագերիների խոշտանգման դեպքերը, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային կառույցների, այդ թվում՝ Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի հետ համակարգված համագործակցությունից խուսափումը: Հայաստանի կառավարությունը շարունակում է ստանալ հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները կարևորող գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

Այդպիսի գործելաոճի մասին են վկայում նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից արտահայտված մտահոգությունները, «Human Rights Watch»-ի և այլ կազմակերպությունների կողմից փաստագրված՝ հայ ռազմագերիների խոշտանգման դեպքերը, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային կառույցների, այդ թվում՝ Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի հետ համակարգված համագործակցությունից խուսափումը: Հայաստանի կառավարությունը շարունակում է ստանալ հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ:

Հայազգի ռազմագերիները, պատանդները և այլ պահվող անձինք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս նրա կողմից ստանձնած հանձնառությունների և միջազգային պարտավորությունների: Հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում. համապատասխան միջազգային բազմակողմ փաստաթղթերի պարզ թվարկումը ներառում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան, Ժնևի IV կոնվենցիան (1949 թ.), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն այս դատական ​​բեմականացումն օգտագործում են որպես Հայաստանի Հանրապետության վրա քաղաքական ճնշումների և հասարակության շրջանում մանիպուլյացիայի գործիք՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի և ողջ հասարակության համար։

Առանձնակի ուշադրության է արժանի այն, որ այս գործընթացներն ընթանում են ադրբեջանական լրատվամիջոցներում հայերի դեմ էթնիկ ատելության շարունակական քարոզչության պայմաններում:

Ամենից զատ և առաջին հերթին՝ ցանկացած հակամարտության ամբողջական կարգավորում ներառում է ժողովուրդների պատրաստումը խաղաղության, իսկ չլուծված մարդասիրական խնդիրների հավելյալ ու արհեստական ձգձգումն առնվազն չի ծառայում այդ նպատակին և միայն նվազեցնում է դրա հավանականությունը: Այս գիտակցումը բազմիցս է ընդգծվել Ադրբեջանի հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, գործընկերների ու կառույցների կողմից: Ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունների ընկալումներում ևս այն կգերակայի թշնամանքի շարունակական սնուցման ու կարճաժամկետ հաշվարկների նկատմամբ: 

Հարցի վերջնական հասցեագրման մերժման պայմաններում Հայաստանը չի կարող անմասն և անտարբեր մնալ, ուստի շարունակելու է այն բարձրացնել տարբեր հարթաներում և ձևաչափերով՝ ակնկալելով լուծումներ և դրական առաջընթաց»: