Չէինք ուզում մեր հայտարարություններվ uադրել խnշտանգnւմներ, արգելված միջոցների կիրառում․ Փաշինյանը՝ Բաքվում գտնվող գերիների մասին
Իհարկե, զգացմունքային մակարդակում այդ բոլոր զգացումները կիսում եմ, նաև հասկանում եմ բոլոր այն մարդկանց պահանջներն և արձանագրումները, որոնք արվում են։ ԱԳՆ-ն էլ, ես էլ հանդես ենք եկել հայտարարությամբ, որոնք հստակ գնահատականներ են տալիս, և այդ ուղղությամբ արվում է հնարավոր դիվանագիտական աշխատանքներ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Բաքվում գտնվող հայ գերիների մասին։
Բոլոր բանակցություններում գերիների հարցերը բարձրացնում ենք։ Ընդ որում, մենք այդ հարցերը բարձրացնում ենք նաև Ադրբեջանի հետ բանակցություններում։ Այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, որովհետև քանի դեռ արդյունք չեն տվել, չեն երևում ։
Արդեն իսկ խոշտանգումների մասին տեղեկությունները բացահայտ են։ Մենք չէինք ուզում մեր հայտարարություններվ սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում ևայլն։ Ինչու ենք հիմա հայտարարություն անում, որովհետև տեսնում ենք, որ այլևս սադրել չենք կարող , որովհետև դա արդեն տեղի է ունեցել»,-ասել է Փաշինյանը։