ԿԽՄԿ-ն ունի բացառիկ մանդատ և պարտավորություն՝ պաշտպանելու հատկապես էթնիկ հատկանիշով հետապնդվող և քաղաքական պատճառներով դատվողներին
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունն ու «Արցախ Միություն» ՀԿ-ները երկուշաբթի հրավիրում են բոլորին միանալու ակցիային՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ․
«Պահանջում ենք փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը և պաշտպանել հայ գերիներին»։
Ինչպես հայտնել ենք՝ 28 հասարակական կազմակերպություններ ստորագրել են բաց նամակ ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին: Նախաձեռնողները նշում են, որ ԿԽՄԿ-ն ունի բացառիկ մանդատ և պարտավորություն՝ պաշտպանելու բանտարկյալներին, հատկապես էթնիկ հատկանիշով հետապնդվող և քաղաքական պատճառներով դատվողներին: