Հրդեհ՝ Էրեբունիում գործող կիրակնօրյա հոգևոր դասերի փայտե տնակ-լսարանում. այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի
Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի վերջնամասի այգում այրվում է տնակ։
Փրկարարները նախ կանխել են փայտե տնակում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Փայտե տնակը շահագործվում էր որպես կիրակնօրյա հոգևոր դասերի լսարան և այն գազաֆիկացված չի եղել։ Դեպքի փաստով Էրեբունու ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվում է հրդհեի պատճառը։