NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ

Գևորգ Պապոյանի լեքսիկոնի վերաբերյալ բաց նամակ Փաշինյանին

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի»  Կառավարման խորհուրդը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին, բերջինի ուշադրությունը հրավիրելով էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանի բառապաշարի, վիրավորանքների վերաբերյալ։

Բաց նամակում ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Որպես փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող, ՓՄՁ անդամության վրա հիմնված և Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն (այսուհետ ՓՄՁ Ասոցիացիա), մեզ համար լուրջ մտահոգության տեղիք է տվել վերջին շրջանում մեր երկրում տնտեսության զարգացման պատասխանատու գերատեսչության ղեկավարի հանրային հայտարարությունների բովանդակությունները։

Մասնավորապես, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իր ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջով (կից պատճեն) տեղադրում է պաշտոնական գրառումներ, որտեղ առկա են հանրության որոշ շերտերի, կամ անձանց, սեփական բնութագրմամբ, կշտամբող, նրանց կրթական կամ գիտական կոչումները հարցականի տակ դնող վիրավորական արտահայտություններ։ Թվում է թե այդ գրառումներով ներկայացվում է պետության տնտեսական ինչ որ ձեռքբերումներ, սակայն դրանք ներկայացվում է որպես այլ կարծիք ունեցող անձանց, փորձագետների կամ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների մինչ այդ արված տնտեսական վատատեսական կանխատեսումներին ի պատասխան արված քայլ, այլ ոչ թե ի պաշտոնե արված պարտականություն կամ գործառույթ։ Եվ դրանք արվում են անձնական վիրավորանք՝ «ծակ պրոֆեսոր տնտեսագետներ, լրագրողներ, ինքնահռչակներ, ոռնացող ..» պարունակող բառերով (կից պատճեները)։   

Ելնելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներից, դրանից բխող և սահմանված վարքագծի կանոնագրքից, որպես ՀՀ կառավարության ղեկավար, խնդրում ենք Ձեզ, քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր երկրում հանրային պաշտոն զբաղեցնող, այդ թվում պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող անձն առաջին հերթին հենց օրինակով պահպանի իր պաշտոնին ներկայացվող նվազագույն պահանջները՝

1.  Բարեկրթությունը և հարգալիրությունը։ «...Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները դրսևորում են պաշտոնին վայել վարքագիծ: Նրանք բարեկիրթ վերաբերմունք են դրսևորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս»։

2. Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը։ «... Հանրային ծառայողները պարտավոր են ցանկացած հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն։ ... Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը չպետք է կասկածի տակ դնի հանրային ծառայության անկողմնակալությունը»։

3. Վարքագիծը հանրության հետ հարաբերություններում։ «...Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ի պաշտոնե հանդես գալիս, ցանկացած իրավիճակում, ցուցաբերել բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն, զսպվածություն» և այլն։

Այս մասին, վերջին օրերին, նույն սոցիալական ցանցերով տարբեր ՀԿ ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք արդեն ներկայացրել են իրենց վրդովմունքը (որի հետևանքով ինչ որ գրառումներ խմբագրվեցին, կամ հեռացվեցին)։ Այս մասին, ենթադրվում է, որ ըստ մեր երկրում գործող օրենսդրության, պետք է քայլեր ձեռնարկեն նաև բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի քննությամբ զբաղվող կառույցները։ 

Մենք ևս, որպես հանրության մի փոքր խումբ ներկայացնող կառույց, մեր դիրքորոշումը ներկայացրել և ներկայացնում ենք հանրային, բաց ոչ երբեք անձնական վիրավորանքներ պարունակող բառապաշարով, հակակշռելով և/կամ պահանջելով մեր երկրի պետական ինստիտուտների գործունակության, հեղինակության պահպանման համար»։