Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը

Գավառի նախկին ղեկավարն օտարել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ համայնքին պատճառելով շուրջ 27 մլն ՀՀ դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գավառ համայնքի նախկին ղեկավարի կողմից մի խումբ անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գավառ համայնքի նախկին ղեկավարը ավագանու 8 անդամների և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ս.Դ.-ի, Բ.Բ.-ի և ընկերության փորձագետ Դ.Հ.-ի օժանդակությամբ համայնքին պատկանող 29 մլն 350 հզր ՀՀ դրամ արժողության բազմաբնակարան շենքը 2007 թվականի նոյեմբերի 22-ին շուկայականից էական ցածր գնով՝ 1 մլն 644 հզր 500 ՀՀ դրամով վաճառել է Բ.Բ.-ին, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 27 մլն 705 հզր 500 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մասնավորապես՝ Գավառի նախկին ղեկավարը համայնքային սեփականություն հանդիսացող, իրեն վստահված կիսակառույց բազմաբնակարան շենքը հափշտակելու դիտավորությամբ ընկերության հետ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին կնքել է անշարժ գույքի գնման պայմանագիր, որի արդյունքում կազմված եզրակացությամբ հիշյալ շենքը գնահատվել է շուկայականից էական ցածր՝ 1 մլն 406 հզր ՀՀ դրամ այն դեպքում, երբ  արդեն իսկ ավագանու մեկ այլ որոշմամբ կանխորոշված է եղել գույքի օտարումը:

Այնուհետև, ավագանու 8 անդամները որոշում են կայացրել համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց բազմաբնակարան շենքը աճուրդով օտարելու մասին՝ հիմք ընդունելով հիշյալ շենքը գնահատելու և համայնքի հաշվեկշռում գրանցելու նպատակով ընկերության կողմից տրված կեղծ տվյալներ պարունակող գնահատման եզրակացությունը:

Հայտարարված աճուրդին մասնակցել են Գավառ համայնքի նախկին ղեկավարի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ս.Դ.-ն և վերջինիս մորեղբոր որդի Բ.Բ.-ն, ով էլ փաստացի ձևական աճուրդում ճանաչվել է հաղթող՝ անշարժ գույքի համար առաջարկելով 1 մլն 644 հզր 500 ՀՀ դրամ:

 Արդյունքում, 2007 թվականի նոյեմբերի 2-ին Գավառ համայնքի նախկին ղեկավարը որոշում է կայացրել բազմաբնակարան շենքը Բ.Բ.-ին օտարելու և օրենքով սահմանված կարգով առուվաճառքի պայմանագիր կնքելու մասին, որից հետո նշված գույքի նկատմամբ գրանցվել է Բ.Բ.-ի սեփականության իրավունքը:

Գավառ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը), ավագանու 8 անդամի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետերով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), ընկերության փորձագետի նկատմամբ՝ 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), իսկ գնորդի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: