Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան այցելել Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեակավարներին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով օմբուդսմենի մամուլի ծառայությանը։
Ադրբեջանական լրատվամիջոցը հրապարակել է նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի, գեներալ Լևոն Մնացականյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները՝ ներկայացնեկով դրանք իբր ապացույց, որ նրանց պահման պայմանները «լավ են», և որ վերջիններս չեն ենթարկվում խոշտանգումների։ Սակայն լուսանկարներից պարզ է դառնում, որ Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ ակնհայտ ցուցաբերվում է դաժան վերաբերմունք։