Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանին տնտեսական հարված է սպասվում. ԶեկույցՓարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է hրազենային կրակnցով․ կա զnհԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀՀակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություններըԿիևին, Դնեպրին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է
Իրանի ԱԳՆ խոսնակը նախազգուշացրել է Ադրբեջանին«Էլդրայվ» ընկերությունը պարզաբանում է տարածել ավտոմեքենաների մատակարարման ուշացումների վերաբերյալԱբսուրդ ձևով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. Հայկ ՖարմանյանԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ովՄշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ ՀայրապետԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները՝ Նորվեգիայում․ Ուիթքոֆն արդեն Օսլոյում է«Արի՛, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»․ Գերասիմ Վարդանյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց. Ռոմանոս ՊետրոսյանԳազի թանկացման վտանգը Հայաստանում․ ԿԲ-ն պատրա՞ստ է դիմակայել գնաճինՍտամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը վերցվել է ուժեղացված հսկողության տակ
Կնոջը հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Կիսագրագետ անհատներին որպես գիտական ներկայացնելը հազիվ թե հատուկ նպաստ բերեն «աղվանականացման» քաղաքականությանը, որին լծվել է Ադրբեջանը
Թուրք քաղաքական վերլուծաբանները մանրամասներ են հայտնում թուրք-ադրբեջանական լարված հարաբերությունների մասինԼոռու մարզում բախվել են Scania կցորդիչով բեռնատարը և Honda Elysion-ը․ 4 վիրավորներից 3-ին պարեկներն են հասցրել հիվանդանոցՇատերն են ասում՝ հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են. հիմա ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից. ՓաշինյանՀռոմի պապը զանգել է ԶելենսկունԿենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՖրանսիայի Ռեն քաղաքում արմատականների խմբերը հատուկ տեխնիկայի կիրառմամբ հարձակվում են իրավապահների վրա
Ինչպես են ՀՀ սահմանը հատած, Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողին. բացառիկ տեսանյութ
Թոշակառուների հետվճարի ծրագիրը կշարունակվի ևս 3 տարի
Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրերԻ պատասխան Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է անուններ, ովքեր ենթարկվել են ճնշումների (տեսանյութ)Թոշակը բարձրացրել են 1 000 դրամով, իրենց աշխատավարձերը՝ միջինը 1 միլիոն դրամով․ Արման Աբովյան
6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից. Վահե Հովհաննիսյան

Քաղաքագիտական իմաստով այն, ինչ հիմա տեղի է ունենում, դասական պոպուլիզմի դրսևորում է. Դավիթ Անանյան

Գոյութենական վտանգի առջև կանգնած պետությանն ու ժողովրդին կեղծ առաջնորդությամբ մոլորեցնողներն արժանի են դատապարտման ու պարսավանքի։ Քաղաքագիտական իմաստով այն ինչ հիմա տեղի է ունենում դասական պոպուլիզմի դրսևորում է, որտեղ պետությունը փրկելու ու ազգային շահերին վերադարձ կատարելու առերևույթ հռետորաբանությունը քողարկում է թաքնված դրդապատճառները՝ եսակենտրոնությունն ու իշխանատենչությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Մինչդեռ, պահի օրհասականությունը ստիպում է կարևորել, ավելի ճիշտ՝ վերաիմաստավորել քաղաքական ամենակարևոր կատեգորիան՝ էլիտաների մտավոր և բարոյական կոմպետենտությունը։ Սա նշանակում է, որ պատմական ժառանգության, ազգային գաղափարախոսության ու մշակույթի, ինչպես նաև ազգային արժեքների հիման վրա պետականաշինության իրական ձգտողներն ու մարտիկները պետք է երևան գան ու հակադրվեն նրանց, ովքեր հանդես են գալիս կեղծ առաջնորդությամբ ողողված անձնական ակնկալիքներով։ Այստեղ է, որ ժամանակակից մերօրյա համատեքստը պարտադրում է իրական մերիտոկրատիայի պահպանման և արմատավորման անհրաժեշտությունը՝ մի համակարգ, որտեղ իշխանությունը վստահվում է համապատասխան կոմպետենտությանն ու հասարակությանը ծառայելու պատրաստակամությանը, այլ ոչ թե՝ անձնական ու նեղ ներխմբային շահերին:

Մյուս կողմից, ժամանակակից մերիտոկրատիան մեր պարագայում ոչ միայն կոմպետենտության պահանջ է, այլև՝ ինքնազոհության և ճգնության, ինչպես նաև հանրային ու պետական շահը սպասարկելու և իշխանական հավակնություններից հրաժարվելու կեցվածքի ու վարքագծի դրսևորում ու ցուցադրում։ Սա քաղաքականության էթիկական հարթությունն է, որտեղ ագրեսիվ կարիերիզմին և նարցիսիզմին հակադրվում է առաջնորդի իրական առաքելությունը՝ ծառայել ի շահ պետության ու ազգի բարգավաճմանը՝ պատմական ժառանգության պահպանման ու դրա հիման վրա սոցիալական աճի, կրթության, գիտության, մշակույթի և արվեստի զարգացման միջոցով:

Թերևս, այսօրվա իրականությանն են վերաբերում մեծն Հ․ Թումանյանի հետևյալ խոսքերը․ 

«Պետք է լռեն վերջապես բոլոր նրանք, որոնք խոսել են ու խոսում են և՛ ժողովրդի անունից, և՛ գրականության, և՛ պատմության, և՛ գիտության, միմյանց մարդկանց աչքերին թոզ փչելու համար, կուրացնելու ու իրենց ետևից տանելու համար, իրենց համար առաջնորդողի դիրք ու աթոռ ստեղծելու համար, և հանդես պետք է գան ու խոսեն նրանք, որոնք երկար տքնությամբ ու ճգնությամբ ուսումնասիրել ու սիրել են իրենց խոսքի առարկան և չեն գալիս դիրք ու աթոռ գրավելու հավակնությամբ, այլ գիտությանն ու գեղարվեստին ծառայելու պատրաստակամությամբ»»: