Վազգեն Սարգսյանը գիտեր իր խաչի զորությունը և այդ զորությունը միշտ ծառայեցրեց մեր երկրին ու ժողովրդին. Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի տարեդարձի առիթով նման ուղերձ է հղել.
«Հայաստանի ազգային հերոս, պետական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 66 տարեկան:
Ջերմությամբ եմ հիշում Վազգենի հետ յուրաքանչյուր հանդիպում ու զրույց: Եվ ամեն անգամ իմ դեմ հառնում են նրա հզոր ու լուսավոր կերպարը` իրեն բնորոշ խանդավառությամբ, համարձակ, հաճախ հանդուգն բնավորությունը, շռայլ հոգին, և, իհարկե, զրնգուն ծիծաղը...
Նա գիտեր իր խաչի զորությունը և այդ զորությունը միշտ ծառայեցրեց մեր երկրին ու ժողովրդին:
Ծնունդդ շնորհավոր, Վազգեն Սարգսյան»։