Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը

Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկերությունները և Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2023 թվականին 1,5 մլրդ դրամի ներդրում է արել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Այդ ընկերության բաժնետերերը ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորում գրանցված ընկերություններ են։ Իսկ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Ընկերությունը պետության կողմից ներդրումը ստացել է հիմնադրվելուց 8 օր հետո։ Ներկայում «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է մեկ հոգի՝ ընկերության տնօրենը։  Այս մասին գրում է ՀԵՏՔ-ը:

2019 թվականի ապրիլի 18-ին, Կառավարության N 513-Ն որոշմամբ ստեղծվեց ԱՆԻՖ-ը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը։ ԱՆԻՖ-ի նպատակն օտարերկրյա ներդրումների ներգրավումն էր, արտահանման աճի խթանումը և հայաստանյան լայնածավալ նախագծերում ներդրումների համաֆինանսավորումը։ Այդ նպատակով 2020 թվականի մայիսի 22-ին ստեղծվեց «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը։ Վերջինս ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունն էր, որի միջոցով պետությունը ներդրումներ էր անում մասնավոր ընկերություններում։

2020-2023 թվականների ընթացքում «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը ներդրումներ կատարեց 10 ընկերությունում և «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ ՀՍԳ» ֆոնդում։ Ընդհանուր ներդրումների չափը 6 մլրդ 649 մլն 718 հազար դրամ է և 4 մլն դոլար (2020 թվականի միջին փոխարժեքով՝ 1,9 մլրդ դրամ)։ Այդ ներդրումների արդյունքում պետությունը տարբեր ընկերություններում ձեռք բերեց մինչև 49% մասնաբաժիններ։ 

Այս ներդրումներից օգտված ընկերություններից մեկը «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն էր։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2023 թվականի ապրիլի 26-ին։ Հիմնադրվելուց 8 օր անց՝ մայիսի 4-ին, ԱՆԻՖ-ի դուստր ձեռնարկությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը, կատարել է 1 մլրդ 539 մլն 580 հազար դրամի ներդրում՝ դառնալով ընկերության 49% բաժնետերը։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 3 մլրդ 142 մլն դրամ է։

Ներդրում անելու նպատակն էր ստեղծել կիբերանվտանգային կարողություններ ՀՀ-ում և կրթել ոլորտում մասնագետների, ովքեր որոշակի ժամանակաշրջանում ի վիճակի կլինեն կիբերանվտանգային ոլորտում ծառայություններ մատուցել տեղական և օտարերկրյա շահառու ընկերությունների։

«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրենը Կարինե Անդրեասյանն է։ Անդրեասյանը, բացի «Սի Էֆ Դաբլյուից», բաժնետեր է նաև «Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ում։ Նրան է պատկանում «Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ի 33%-ը։ Այս ընկերության 34%-ի բաժնետերը Մարիամ Պահլավունին է։ Մինչև 2024 թվականի դեկտեմբերը Պահլավունին զբաղեցնում էր նաև ընկերության տնօրենի պաշտոնը։ Նա Երևանի քաղաքապետ, նախկինում փոխվարչապետի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Ավինյանի կինն է։

 

 

Ստացվում է, որ այն ժամանակ (2019-2023 թվականներին), երբ Տիգրան Ավինյանը զբաղեցնում էր ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամն ավելի քան 1,5 մլրդ դրամի ներդրում է կատարել կնոջ ընկերուհու ղեկավարած ընկերությունում:

«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի բաժնեմասերի 48%-ը պատկանում է «Արարատ Թեքնոլոջիս» (Ararat Technologies) ՍՊԸ-ին, 3%-ը՝ «Հայկ Հոլդինգ» (Hayk Holding) ՍՊԸ-ին։ Այս երկու ընկերությունները գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգում՝ Ուիլմինգթոն, Լիթլ Ֆոլս Դրայվ, Քորփորեյշն Սերվիս Քոմփանի, 251 հասցեում։ Երկու ընկերությունների գլխավոր գործադիր տնօրենը Ռոբերտ Լևինն է։

ԱՄՆ Դելավեր նահանգը օֆշորային գոտի է, կամ, ինչպես ընդունված է ասել, «հարկային դրախտ»։ Օֆշորային գոտին տվյալ երկրի կողմից որոշված տարածք է, որը նախատեսված է օտարերկրյա ընկերությունների համար։ Օֆշորում գրանցված ընկերությունները չեն կարող շահույթ հետապնդող գործունեություն ծավալել տվյալ երկրի տարածքում։ Այդպիսի ընկերություններն ազատված են լինում հարկերից։

Մենք փորձեցինք պարզել՝ արդյոք «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամի` այս ընկերությունում ներդրած գումարները ծախսվել են նախանշված նպատակին համապատասխան։ ԱՆԻՖ-ից փոխանցեցին, որ այն ընկերությունները, որոնք գումար են ստացել պետությունից, հաշվետվություններ չեն ներկայացրել։

Գումարների ծախսման արդյունավետությունը պետք է վերահսկեր «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը։ Վերահսկողությունը տեղի էր ունենում հետևյալ կերպ՝ ընկերությունը, որը ներդրում էր ստացել պետությունից, ամեն տարի պետք է անցկացներ մրցույթ և ընտրեր անկախ աուդիտորական կազմակերպություն։ Այդ կազմակերպությունը պետք է իրականացներ աուդիտ և արդյունքները ներկայացներ հիմնադրամին։ Աուդիտորական ընկերությունը պետք է լիներ «թոփ 10»-ի անդամ աուդիտորական կազմակերպություններից մեկը։

Պետական գույքի կառավարման կոմիտեից մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ աուդիտի եզրակացությունը նույնպես գաղտնի է,  չենք կարող ծանոթանալ դրան։

«Ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները կամ աուդիտորական եզրակացությունները Ձեզ տրամադրելու հետ կապված՝ կարծում ենք, որ պահանջվող փաստաթղթերը կարող են պարունակել առևտրային գաղտնիք, որը երրորդ անձին տրամադրելը/բացահայտելը կարող է իրավական առումով խնդրահարույց լինել»,- նշված էր պատասխանում։

Ստացվում է, որ պետությունը հարկատուների գրպանից միլիարդավոր դրամներ է տվել մասնավոր ընկերություններին, բայց հանրությունն իրավունք չունի ծանոթանալ այդ գումարների ծախսման արդյունավետությանը, քանի որ, ինչպես նշեցին ԱՆԻՖ-ից, դա ընկերության համար առևտրային գաղտնիք է, և դրա հրապարակումը կվնասեր նրանց մրցակցային առավելությանը։

Հաշվի առնելով ԱՆԻՖ-ի շուրջ արդեն երկու տարի շարունակվող կոռուպցիոն սկանդալները՝ շատ կարևոր է իմանալ, թե ինչպես են ծախսվել այս գումարները։

«Հետքը» փորձեց զրուցել նաև «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի հետ։ Այցելեցինք այն հասցեով, որը նշված էր իրավաբանական անձանց պետական ռեգիստրում՝ Հանրապետության 37։ Սակայն, այդ հասցեում նման ընկերություն չկար։ Ի դեպ, մինչև Պետգույքի կառավարման կոմիտեի կառավարմանն անցնելը ԱՆԻՖ-ը նույնպես այդ շենքում էր գործում։

Գրավոր հարցում ուղարկեցինք Կարինե Անդրեասյանի էլեկտրոնային փոստին՝ խնդրելով  պատասխանել հետևյալ հարցերին. 

  • Արդյո՞ք «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն իրականացրել է «Ձեռնարկատեր+Պետություն» ֆոնդի նախանշած նպատակները։
  • Քանի՞ աշխատակից է ունեցել ընկերությունը ներդրումը ստանալու պահին և քանի՞ աշխատող ունի հիմա։
  • Կիբերանվտանգության ոլորտի քանի՞ մասնագետ է կրթել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն։
  • Այդ մասնագետներից քանի՞սն են աշխատում կիբերանվտանգության ոլորտում։
  • Արդյոք ԱՆԻՖ-ը, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդը կամ Պետգույքի կառավարման կոմիտեն պահանջե՞լ կամ խնդրե՞լ են «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ին վերադարձնել կատարված ներդրումները (1 մլրդ 539 մլն 580 հազար դրամը)։ 

Կարինե Անդրեասյանը մինչև նյութի հրապարակման պահը չի պատասխանել մեր հարցմանը։

Հարցում ուղարկեցինք ՊԵԿ՝ պարզելու, թե քանի աշխատակից է ունեցել ընկերությունը հիմնադրման պահին և քանի աշխատակից ունի հիմա։ Պետական եկամուտների կոմիտեից հայտնեցին, որ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն 2023 թվականի ապրիլի դրությամբ ունեցել է 15 աշխատակից, ապա աշխատակիցների քանակը գնալով կրճատվել է, և 2024 թվականի օգոստոսի դրությամբ ունեցել է 2 աշխատակից։ 2024 թվականի սեպտեմբերից մինչ օրս «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է միայն մեկ մարդ` ընկերության տնօրենը։

«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն 2023 թվականին պետական բյուջե է վճարել 108 մլն 145 հազար դրամ հարկ, իսկ 2024-ին՝ 166 մլն 472 հազար դրամ։

Ստացված շահույթի 49%-ը «Սի Էֆ Դաբլյու»-ն պետք է վճարեր Հայաստանի Հանարապետությանը, որպես շահաբաժին։ Մենք հարցում ենք ուղարկել Ֆինանսների նախարարություն՝ տեղեկանալու արդյոք պետությունը ստացե՞լ է շահաբաժինը։ Նախարարությունից պատասխանեցին, որ պետական կառավարման լիազորված մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ անվանումով պետական բաժնեմասնակցությամբ ընկերություն առկա չէ։ Ստացվում է՝ Ֆինանսների նախարարությունը չգիտի անգամ, որ գոյություն ունի նման ընկերություն, որի բաժնետոմսերի 49%-ը պատկանում է պետությանը։ Հետևաբար, նաև խոսք չի կարող լինել շահաբաժին ստանալու մասին։

Եվս մեկ հարցում ուղարկեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն՝ արդյոք «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն վճարել է պետության շահաբաժինը և եթե չի վճարել, ապա որոնք են եղել չվճարելու պատճառները։ Վարչապետի աշխատակազմից մեր հարցումն ուղարկվել է Պետգույքի կառավարման կոմիտե։ Կոմիտեից դեռևս չեն պատասխանել մեր հարցմանը։

ԱՆԻՖ-ի շուրջ առկա կոռուպցիոն սկանդալների ֆոնին «Սի Էֆ Դաբլյու»-ի գործարքը լուրջ հարցեր է առաջացնում պետական ներդրումների արդյունավետության, թափանցիկության և վերահսկողության վերաբերյալ: Պետական միջոցներից 1,5 միլիարդ դրամ է ուղղվել ընկերությանը, որը ոչ միայն ունի օֆշորային կապեր, այլև փաստացի չունի գործունեության ակնհայտ արդյունքներ: