Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը

Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 5-ի հրամանագրով՝ Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի մարտի 3-ի ԲԴԽ-18-Ո-30 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ռուստամ ՄԱԽՄՈՒԴՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-ասված է հրամանագրի մեջ։

Ձեզ ենք ներկայացնում Մախմուդյանի կենսագրությունը։

Ծնվել է 1982 թվականին Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում:

Կրթություն

  • 2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:
  • 2005 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
  • 2008 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրան՝ որպես Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ:
  • 2008 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
  • 2015-2016 թվականներին հանդիսացել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
  • 2016 թվականին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում, որը նույն թվականին հաստատվել է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:

Աշխատանքային փորձ

  • 2002 թվականից 2003 թվականը եղել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայում` որպես իրավախորհրդատու:
  • 2003 թվականից 2004 թվականը եղել է ՀՀ կենտրոնական զինվորական դատախազության քննչական բաժնի ստաժոր:
  • 2004 թվականից 2005 թվականն աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես քրեա­դա­տա­վարական, քրեակատարողական և զինծառայողների իրավունք­ների վերականգնման բաժնի մասնագետ:
  • 2005 թվականից 2009 թվականն աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես քրեա­դա­տա­վա­րական և զինծառայողների իրավունքների վե­րականգնման բաժնի ավագ մասնագետ:
  • 2009 թվականին համատեղության կարգով աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում՝ որպես ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական:
  • 2009 թվականից 2012 թվականն աշխատել է որպես ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի ռազմական և զինծառայողների հար­ցերով խորհրդական:
  • 2009 թվականից 2012 թվականը ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով եղել է Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քա­ղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձ­նա­ժո­ղովի անդամ:
  • 2010 թվականից 2012 թվականը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է «Պատիժը կրելուց պայմանական վա­ղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատ­ժա­տե­սակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողով»-ի անդամ:
  • 2013 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում՝ որպես դեպարտամենտի ղեկավարի խորհրդական:
  • 2014 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես վարչության պետ:
  • 2015 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի իրավական վերլուծության վարչությունում՝ որպես վարչության պետ:
  • 2017 թվականից 2019 թվականն ընտրվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ ազգային ժողովի նախագահի կողմից նշանակվել է որպես Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
  • 2017 թվականից 2019 թվականն ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ազգային ժողովի պատվիրակության կազմում՝ որպես պատվիրակության անդամ:
  • 2019 թվականից 2020 թվականն աշխատել է Դատական դեպարտամենտում՝ որպես դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության պետ:
  • ԲԴԽ-13-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2020 թվականի ապրիլի 1-ի թիվ ՆՀ-68-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:
  • 2021 թվականին ՀՀ նախագահի՝ ՆՀ-307-Ա հրամանագրով նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

Գիտամանկավարժական գործունեություն

2005 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրա­վա­գի­տու­թյան ֆակուլտետում՝ որպես սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, իսկ ապա՝ դոցենտ: Դասավանդվող առարկաներն են՝ «ՀՀ վարչական իրավունք», «Մարդու իրա­վունք­ների վարչաիրավական պաշտպանությունը ՀՀ–ում», «ՀՀ սահմանադրական իրավունք» և «ՀՀ մունիցիպալ իրավունք»:

2006 թվականից դասավանդում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրա­վա­բանական ֆակուլտետում՝ որպես դասախոս: Դասավանդվող առարկան՝ «ՀՀ վար­չա­կան իրավունք»:

2008 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի­ և սոցիալական հետազոտությունների ազգային ինս­տի­տուտ» ՊՈԱԿ-ում՝ որպես քաղաքացիական ծառայողների վերա­պատ­րաստ­ման բաժնի դասախոս:

2012 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանական դպրոցում՝ որպես դասախոս:

2016 թվականից 2019 թվականը ՀՀ արդարադատության ակադեմիայում իրականացրել է «Դատական կարգադրիչների ծառայության հիմունքներ» ծրագրով դասավանդում:

Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հուշամեդալով (2014 թ.):

Մասնակցել է մարդու և քաղա­քա­ցու իրավունքների պաշտպանությանը նվիրված դաս­ընթացներին՝ Պրահա, Բր­­յու­սել, Ռիգա, Մադրիդ, Փարիզ, Բիշքեկ քաղաքներում:

Հեղինակ և համահեղինակ է երեք գիտական մենագրության և շուրջ երկու տասնյակ հրապարակված գիտական հոդվածների (հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով):

Այլ տեղեկություններ

  • 2001 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է:
  • Շնորհվել է դատական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
  • Ամուսնացած է, ունի երեք զավակ: Անկուսակցական է: