Լավ կլիներ, որ Եղիշե Կիրակոսյանը հեռանալուց առաջ հրաժեշտի խոսք ասեր. Իրավապաշտպան
Լավ կլիներ, որ Եղիշե Կիրակոսյանը հեռանալուց առաջ հրաժեշտի խոսք ասեր հայ հանրությանը, կիսվեր մեզ հետ իր հեռանալու պատճառների, մեզ սպասվող վտանգների մասին, հատկապես որ հեռանում է մարդկանց համար ճակատագրական այս օրերին: Այս մասին իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Եղիշե Կիրակոսյանի աշխատանքից ազատվելուն:
«Մարդիկ ձեզ հետ հույսեր էին կապում։ Որքան հասկանում ենք դուք ձեր կամքով եք հեռանում, համենայնդեպ այդպես է ներկայացվում, SMS չեք ստացել։ Ձեր պարտավորվածությունը հանրության առջև է։ Դուք պետք է խոսեք և մեզ չթողնեք տագնապի մեջ»,- նշել է նա:
Նշենք, որ երեկ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տարածել էր հայտարարություն, որտեղ ասված էր. «Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»։