Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Գերիներին արդեն թույլ են տալիս իրենց սենյակը կահավորել. Արտակ Զեյնալյանը չի նահանջում

«Հրապարակ»-ը գրում է.

Հարցազրույց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության անդամ, «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ, իրապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ։


- Ձեր արտահայտությունը` «Բաքվում գերիների վիճակը, կենցաղային պայմաններն էականորեն բարելավվել են», լուրջ քննադատությունների տեղիք տվեց: Ձեզ որտեղի՞ց նման տվյալներ։  

- Նախ՝ ես չեմ ասել, որ պայմանները բարելավվել են, ասել եմ՝ կենցաղային պայմանները, եւ դա վերաբերում էր Եվրոպական Միության եւ եվրոպական ինստիտուտների գործիքակազմին։ Հարց էր առաջացել՝ արդյո՞ք ԵՄ գնալը կնպաստի գերիների իրավունքների պաշտպանությանը, ես ասել եմ, որ ԵՄ գործիքների բանեցմամբ 100-ից ավելի գերիներ ենք բերել, կարողացել ենք բերել սպանված զինծառայողների դիակներ, հաստատել ենք, որ Ադրբեջանում մարդու կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում` միայն նրա՝ ազգությամբ հայ լինելու համար։ Այս համատեքստում է դա ասվել։ Մենք այդ գործիքների օգտագործմամբ կարողացել ենք հեռախոսային կապ հաստատել գերիների հետ, պարտադրել ադրբեջանական կողմին, որ գերիների առողջական վիճակի մասին մեզ տեղեկություններ ներկայացնեն՝ փաստաթղթավորված, նաեւ լուսանկարներ` նրանց կեցավայրից։ 

- Այսինքն՝ հայտարարությունն անելիս նկատի եք ունեցել ԵՄ գործիքակազմերի դերն արդեն վերադարձած գերիների՞ մասով։ 

- Այո, խոսքը գնացել է ընդհանրապես այդ գործիքակազմի պիտանելիության մասին։ Ես Ձեզ տված նախորդ հարցազրույցում ասել եմ, որ Ռուբեն Վարդանյանը կեցցե, որ կարողացել է ինֆորմացիա փոխանցել, բայց ասել եմ նաեւ, որ այս ինֆորմացիան մեզ հասցնելու համար ինչով եւ ինչպես է վճարելու, ինչքան թանկ է վճարելու Ռուբեն Վարդանյանը։ 

- Ենթադրում եք, որ Վարդանյանին խոշտանգել են դատավարությունից առաջ արված հայտնի հայտարարությա՞ն պատճառով, որտեղ նա պատմում  էր, որ զրկված է պաշտպանության իրավունքից, որ դատավարությունը կեղծ է, շինծու եւ այլն։ 

- Այո, ես հրապարակային ասել եմ, որ մենք չգիտենք, թե Ռուբեն Վարդանյանն ինչ է վճարելու դրա համար։ Երկար սպասել չտվեց նրան խոշտանգելը։ Այնտեղ գտնվելն արդեն իսկ խոշտանգում է։ Ես նաեւ ասել եմ, որ նրանք իրենց քաշի 30-40 տոկոսը կորցրել են։ Եթե Արտակն ասում է, որ պայմանները տեսականորեն բարելավվել են, ուրեմն որքա՜ն վատ են եղել նախկինում, որ այս խոշտանգված վիճակում լավ է։ Չափազանց վատ է եղել, մենք դա գիտենք։ Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների վերաբերյալ ապացույցները մենք շարունակ ներկայացնում ենք, եւ դա հաստատում էր` մարդիկ խոշտանգվում են, եւ նրանց կյանքին վտանգ է սպառնում։ 

- Խոսում եք միջազգային գործիքակազմերի մասին, բայց Եվրոպայի աչքի առաջ հայ գերիները խոշտանգվում են, Դուք գո՞հ եք նրանց աշխատանքից, ի՞նչ արձագանք կա միջազգային կառույցներից։ 

- Այն, որ Ադրբեջանին պարտադրել են զեկույցներ եւ հաշվետվություն ներկայացնել նրանց վիճակի վերաբերյալ, լուսանկարներ տալ, գերիներին արդեն թույլ են տալիս իրենց սենյակը կահավորել, դուրս գալ զբոսնել, հեռախոսային խոսակցություններ ունենալ, հենց այդ ճնշման արդյունքն է։ 

- Որտեղի՞ց Ձեզ այդպիսի տեղեկություններ, որ թույլ են տալիս զբոսնել, հեռախոսային զրույց ունենալ, սենյակ կահավորել։

- Ես իրենց ներկայացուցիչն ու պաշտպանն եմ։

- Երեկ կրկին լուսանկարներ տարածվեցին՝ Ռուբեն Վարդանյանը միայնակ, մի պատի տակ, կարծես թե ձեռնաշղթաներով կանգնած, Բակո Սահակյանը` ինչ-որ սենյակում, ձեռքը՝ Ադրբեջանի դրոշի վրա։ Այդ նկարները տեսե՞լ եք, ինչի՞ մասին են դրանք վկայում։

- Ես այդ լուսանկարները չեմ տեսել, չեմ կարող դրանց վերաբերյալ մեկնաբանություն տալ։ Մենք՝ որպես պահանջատեր, հայցատեր, Եվրոպական դատարանի միջոցով, Ադրբեջանից զեկույցներն ու հաշվետվություններն անձամբ ես ստանում եմ։

- Ադրբեջանը որքանո՞վ է օբյեկտիվորեն իրավիճակը ներկայացնում այդ զեկույցներում, հո չե՞ն գրի, որ հայ գերիներին խոշտանգել են, պահում են անմարդկային պայմաններում։ 

- Նախկինում արված իրենց փաստաթղթերը, հայտարարությունները մշտապես կասկածի տակ ենք դրել, վերջում մենք մեր վստահորդների վերաբերյալ ստացանք նաեւ լուսանկարներ բանտախցից, նաեւ հեռախոսային խոսակցություններով ենք ստուգում՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է իրենց ասածը։ Հիմա հեռախոսային խոսակցություն ունենում են մեկուսի՝ առանց ադրբեջանցի պաշտոնյայի ներկայության։ 

- Վերջին անգամ գերիներից ո՞ւմ հետ եք խոսել։

- Մեր վստահորդների հետ ենք կապ հաստատել, նրանցից մեկի կնոջ միջոցով նաեւ։ 

- Այսինքն, խոսել եք կանանց հետ, ոչ թե գերիների։

- Կանայք խոսում են իրենց հետ, մենք ասում ենք` ինչ ասեն, հետո մեզ հետ են կապ հաստատում։

- Փորձե՞լ եք պարզել՝ Ռուբեն Վարդանյանի դեմքի կապտուկներն ինչի հետեւանք են։ 

- Ադրբեջանը պետք է դրա վերաբերյալ բացատրություն տա, ակներեւ է, որ դա ֆիզիկական բռնության հետեւանք է։

- Արայիկ Հարությունյանը կրկին ցուցմունք է տվել, ասել է, թե Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել իրեն կապ հաստատել Ալիեւի հետ՝ պատերազմը կանգնեցնելու համար։ Այս ցուցմունքներն ի՞նչ հետեւանք կունենան, դրանք որքանո՞վ են արժանահավատ։

- Այդ ցուցմունքներն իրավաբանական ուժ չունեն, որովհետեւ դրանք կամքի ազատ դրսեւորմամբ չեն ասվել, որովհետեւ պաշտպանի բացակայությամբ են կորզվել, առոչինչ են։ Այդ դատավարությունները դեկորատիվ բնույթ են կրում եւ քողարկում են նրանց պատանդառությունը։ Այդ մարդիկ պատանդ են, որոնց Ադրբեջանն օգտագործում է մեզնից շորթում անելու համար։ Պատերազմի վարման կանոններով՝ ավարտին գերիները վերադարձվում են՝ բոլորը բոլորի դիմաց, եւ Ժնեւի կոնվենցիայով է այդպես, եթե Բաքուն գերիներին չի վերադարձնում, ուրեմն շարունակում է մեր դեմ պատերազմել։  

- Ասում եք՝ մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ կոնվենցիաներ կան, իսկ Դուք գո՞հ եք միջազգային հանրությունից, ի՞նչ են անում, ինչո՞ւ ոչ մի արդյունք չկա։

- Արդյունք տեսնում ենք, բայց գոհ չենք։ Դրանք բավարար չեն, միջազգային իրավական պաշտպանության մեխանիզմներն անկատար են եւ թերի, ժամանակի ընթացքում ավելի են դեգրադացվել։ Դա վտանգում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեւավորված աշխարհակարգը։ Եթե չլինեն միջազգային պաշտպանության միջոցներ, պետությունները ստիպված են լինելու դիմել ինքնապաշտպանության, պատերազմելու են, լինելու է ամենաթողություն։ Պաշտպանության այդ միջոցները պետք են, որպեսզի թույլ պետությունների նկատմամբ գործի իրավունքի ուժը։ 

- Շատերը մտահոգիչ են համարում գերիների վերադարձի հարցում իշխանությունների լռությունը եւ անգործությունը։ Տեղյա՞կ եք՝ որեւէ հարթակում բանակցո՞ւմ են գերիների վերադարձի համար։ 

- Մենք ունենք փաստ՝ 150 գերի վերադարձվել է՝ քաղաքական եւ իրավական մեխանիզմներով։ Շատ հաճախ Ադրբեջանը, որպեսզի վաճառի իրավունքով պարտադրվածը, քաղաքական դիվիդենտներ ստանալու համար է դա օգտագործում։ Հայաստանի իշխանությունները COP-29-ին այդ հարցը դրել էին նժարին՝ մասնակցել գերիների դիմաց։ Չի կարելի ասել, որ ՀՀ իշխանությունները չեն անում, ելնել այն կանխավարկածից, որ եթե մենք չենք իշխանություն, ապա իշխանությունները վատն են... Այս գործընթացը պիտի լինի գաղտնի, Ադրբեջանը գերիներին պահում է, որպեսզի Հայաստանից բան շորթի։