Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Վանաձորցին ինձ քվե չի տվել, որ ես գնամ՝ ապօրինություն անեմ. «Հրապարակ»

 «Հրապարակ»-ը գրում է.

Նախօրեին Վանաձորի ավագանին կրկին արտահերթ նիստ է անցկացրել, քվորումի հարցում ՔՊ-ականներին աջակցել են իշխանությունների կողմից քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Արկադի Փելեշյանի թիմակիցները, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի երկու ճամբարափոխներն ու «Ապրելու երկիր»-ով մանդատ ստացանալուց անմիջապես հետո իշխանության կողմը անղած ավագանու անդամ մի կին։ Հիշեցնենք, որ 2021 թ. դեկտեմբերին Վանաձորում կայացած ընտրություններից օրեր անց` ամենաշատ ձայներ հավաքած «Ասլանյան» դաշինքի առաջնորդ, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին, իսկ ամիսներ անց Փաշինյանը քաղաքապետի ԺՊ նշանակեց Արկադի Փելեշյանին` հայտնի Ակային, որը գլխավորում էր ընտրությունների արդյունքներով երրորդ տեղը զբաղեցրած ՀԱՍԿ-ի ցուցակը։


Տեւական ժամանակ ավագանու նիստեր չէին գումարվում՝ քվորումի բացակայության պատճառով, սակայն ժամանակի ընթացքում իշխանությունը մարդագողության միջոցով մի քանի ավագանու իր կողմը բերեց, եւ 21 թվականից հետո մի քանի նիստ արեցին` քաղաքի բյուջեն հաստատելու եւ այլ հարցերի համար։

Նախօրեի նիստը սովորականի պես բոյկոտել են «Հայրենիք» կուսակցությունն ու «Ասլանյան» դաշինքի մեծամասնությունը։ Իսկ արտահերթ նիստի օրակարգային հարցը համայնքային բյուջեն է եղել, քաղաքի հատակագիծը եւ այլ հարցեր: Բյուջեն հաստատել են, սակայն ուշագրավ է, որ օրենքը սահմանում է, որ եկող տարվա բյուջեն պետք է հաստատվի տվյալ տարեվերջին, այսինքն՝ նախորդ դեկտեմբերին պետք է նիստ հրավիրվեր, եւ բյուջեն հաստատվեր, որ հունվարից աշխատավարձեր վճարեին: Մինչդեռ աշխատավարձերի վճարումները երեք ամիս կատարվել են, նոր միայն ավագանին հաստատել է տարեկան բյուջեն։

Ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը մեզ փոխանցեց բոյկոտի պատճառը․ «Համայնքը համարվում է խոշորացված, եթե ընտրվում է քաղաքապետ։ Մենք մինչ օրս քաղաքապետ չենք ընտրել, մենք չենք ասում՝ պարտադիր ընտրվի Մամիկոն Ասլանյանը, արել եք այսքան բան` մարդ գողացել եք, լավ եք արել, դե քաղաքապետ էլ ընտրեք։ Այլ հարց՝ այդ իրականությունը մեզ դուր կգա, թե ոչ, բայց կունենանք քաղաքապետ: Օրենքի սահմաններում կհաշտվենք իրականության հետ եւ կգանք նիստերին։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանն էլ է վարչապետ, բայց այնպես չէ, որ մեր սրտով է, պարզապես այդ դառը իրողության հետ հաշվի ենք նստում։ Եթե կար ժամանակ, որ «Լուսավոր Հայաստանի» բողոքի հիման վրա կար արգելանք՝ քաղաքապետ ընտրելու, հիմա հանվել է, ի՞նչ խնդիր կա` ընտրեք, մենք էլ գանք, մեր դիրքորոշումը հայտնենք»։

Դոխոյանի կարծիքով, իշխանությունը, հավանաբար, վախենում է քաղաքապետի ընտրության օրակարգով նիստ հրավիրել՝ վստահ, որ ավագանին արդեն ազատության մեջ գտնվող Մամիկոն Ասլանյանին կառաջադրի։ «Ինձ ասում են՝ հանուն Վանաձորի գնամ քվեարկեմ, բայց վանաձորցին ինձ քվե չի տվել, որ ես գնամ ապօրինություն անեմ, դրա համար եմ ասում․ եկեք` օրինական ընտրեք քաղաքապետ, մենք էլ գանք, մեր քվեարկությամբ մեր դիրքորոշումը հայտնենք»,- ասաց Դոխոյանը: