Կնոջը կրակայրիչով հրկիզած ամուսինը կալանավորվել է. ՔԿ
Ա.Ա.-ի հաղորդման հիման վրա Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի փետրվարի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից՝ հաշվի առնելով, որ ԶԼՄ-ներում լայնորեն տարածվում են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ հրապարակումները։
2024 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել, շինարարական ներկը և սպիրտը լցրել է վերջինիս վրա և կրակայրիչով դիտավորյալ հրկիզել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նախաքննության ընթացքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը):
Ա.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: