Եվգենի Պետրոսյանը ներքին արյունահոսությամբ շտապ տեղափոխվել է հիվանդանոց
Հեռուստահաղորդավար և կատակերգու Եվգենի Պետրոսյանը հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Այս մասին հայտնում է REN TV-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
«Ստամոքս-աղիքային արյունահոսությամբ հոսպիտալացվել է»,- ասվում է հրապարակման մեջ։
Ըստ տեղեկությունների, Պետրոսյանը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ «112» Telegram ալիքը հայտնել է, որ արտիստն այսօր առավոտյան վատ է զգացել, և նրա հարազատները շտապօգնություն են կանչել։
Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, հրաժարվել է մեկնաբանություն տալ։