Մանե Թանդիլյանի և մյուս ընկերների առողջությունը կարևոր է, բայց Ռուբենի և մյուսների կյանքն է վտանգված. Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հացադուլը Մանե Թանդիլյանի և մեր մյուս ընկերների մասին չէ։ Հացադուլը Ռուբենի և մյուս գերիների համար է։
Մանե Թանդիլյանի և մյուս ընկերների առողջությունը կարևոր է, բայց Ռուբենի և մյուսների կյանքն է վտանգված։
Բոլորիս մտքերը, խոսքերը, ջանքերը պետք է ավելի ակտիվ ուղղված լինի մեր գերիների ազատմանը»։