Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

Վառելիքի պայթյունի զոհերը մնում են անորոշ իրավական կարգավիճակում․ բաց նամակ՝ ՀՀ կառավարությանը

Բաց նամակ ՀՀ կառավարությանը ՀՀ ազգային ժողովին, Հայաստանի Հանրապետության Վարչապետին, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին․

Մենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներս, դիմում ենք Ձեզ այս բաց նամակով՝ մեր խնդիրը բարձրաձայնելու և մեր ձայնը վերջապես լսելի դարձնելու հույսով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությամբ ստեղծվել է Արցախի բնակչության անվտանգության ապահովման որոշակի համակարգ, որին Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է:
 

Նշված երաշխիքների ներքո, 2020 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Արցախի Հանրապետության բնակիչների զգալի մասը, այդ թվում մեր ընտանիքները, որոշում են կայացրել վերադառնալ իրենց մշտական բնակության վայր՝ Արցախ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած Արցախի շրջափակման և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով, ցեղասպանության անմիջական սպառնալիքի և վառելիքի ի սպառ բացակայության պայմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի մոտ գտնվող Հայկազովի զորամասի բենզինի պահեստում հազարավոր մարդիկ հերթ են կանգնել՝ բենզին ձեռք բերելու և տեղահանվելու համար: Այս իրավիճակում, 2023 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել պայթյունը, այս իրադարձությունների և պայթյունի պատճառահետևանքային կապը, կարծում ենք, ակնհայտ է բոլորի համար: Արդեն անցել է ավելի քան մեկ տարի այն օրից, երբ մեր հարազատները դարձան այդ սարսափելի ողբերգության զոհերը։ Պայթյունի հետևանքով պաշտոնական տվյալներով 219 անձ զոհվեց, 22-ը մինչ օրս անհայտ կորած են։

Սակայն զոհերը շարունակում են մնալ անորոշ իրավական կարգավիճակում, իսկ մենք՝ առանց պետական աջակցության և փոխհատուցման։ Բազմաթիվ գրավոր դիմումներ ենք ուղղել ՀՀ տարբեր պետական մարմիններին, այդ թվում՝ Վարչապետի աշխատակազմին, պաշտպանության նախարարությանը, մարդու իրավունքների պաշտպանին և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը։ Սակայն, ի պատասխան մեր դիմումների, ստացել ենք միայն ձևական պատասխաններ, որոնցում նշվում է, որ հարցը «դուրս է տվյալ մարմնի լիազորությունների շրջանակից» կամ «դեռևս քննարկվում է»։ Մենք ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ իրավական հիմքերին ու հիմնավորումներին, որոնք ևս փաստում են, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունը ռազմական գործողությունների հետևանք է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: Համաձայն Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի՝ Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ դիմողները՝ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործերով: Վերոնշյալ նորմերի հիման վրա թիվ ԱՐԴ/0357/02/24 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի հունիսի 14-ի վճռով 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհայտ կորած Նարեկ Անդրանիկի Ավագյանը 2023թ. սեպտեմբերի 25-ից ճանաչվել է անհայտ բացակայող:

Նշված վճիռը օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի հուլիսի 14-ին, այսինքն՝ դեպքից հետո մեկ տարին չի անցել, և Դատարանը համարել է, որ անձը անհայտ կորել է ռազմական գործողությունների հետևանքով, ըստ այդմ առաջնորդվել է եռամսյա ժամկետով: Ամբողջությամբ նույն հանգամանքներում թիվ ԱՐԴ/0330/02/24 քաղաքացիական գործով 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհայտ կորած Արայիկ Արտյուշի Սարգսյանը 2024 թվականի հուլիսի 12-ի վճռով ճանաչվել է անհայտ բացակայող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին» դրույթին համապատասխան: Թիվ ԱՐԴ/0357/02/24, ԵԴ2/4925/02/24, ԵԴ2/6251/02/24, ԱՐԴ/0330/02/24 քաղաքացիական գործերով ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին պայթյունի հետևանքով անհայտ կորած անձանց անհայտ բացակայող ճանաչելու դիմումները վարույթ է ընդունել՝ առանց պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի, համարելով, որ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ գործերով դիմողները ազատված են պետական տուրք վճարելուց՝ համաձայն վերը նշված՝ Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի: Թիվ ԿԴ/0761/02/24 քաղաքացիական գործով, վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է հետևյալը՝ «հանրահայտ փաստ է, որ դիմումում վկայակոչված ժամանակահատվածում և տարածքում տեղի են ունեցել ռազմական գործողություններ, և դիմումում նշված անձն անհայտ կորել է այդ գործողությունների ժամանակ,..»։

Բոլոր գործերը հասանելի են «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում, իսկ անհրաժշտության դեպքում կտրամադրվեն մանրամասն տեղեկություններ: Այս դատական պրակտիկան ունի առանցքային նշանակություն պայթյունի զոհերի և նրանց ընտանիքների իրավական կարգավիճակի հստակեցման առումով։ Առաջին ատյանի դատարանի վճիռները և Վերաքննիչ դատարանի որոշումը փաստացի հաստատում են, որ սեպտեմբերի 25-ի զոհերը և անհայտ կորած անձինք պետք է դիտարկվեն որպես ռազմական գործողությունների հետևանքով տուժածներ։ Թեև Հայաստանի Հանրապետությունը բռնի տեղահանված արցախցիներին, այդ թվում՝ զոհված, անհայտ կորած անձանց ընտանիքներին, հաշմանդամություն ստացած անձանց և ընտանիքներին տրամադրել է ժամանակավոր պաշտպանություն, և հատկացվում է կացարանի ծախսը հոգալու համար ֆինանսական աջակցություն, այնուամենայնիվ ռազմական գործողություններից տուժած, այդ թվում՝ ընտանիքի անդամին կորցրած ընտանիքներն ունեն լրացուցիչ աջակցության կարիք և մեկ տարուց ավել է այս խնդիրը անտեսվում է, այդպես էլ որևէ հստակ որոշում և ծրագիր չի ձևավորվում։

Հարկ է նշել, որ դեռևս 2020 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց աջակցության հատուկ ծրագիր, որը ուղղված էր 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց աջակցություն տրամադրելուն (Տե՛ս ՀՀ կառավարության որոշում: 3 դեկտեմբերի 2020 թվականի N 1924-Լ, ՀՀ կառավարության որոշում 17 դեկտեմբերի 2020 թվականի N 2082-Լ)։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունից հարազատներ կորցրած և բռնի տեղահանված անձինքս, ըստ էության, գտնվում ենք նույնական և նույնիսկ առավել ծանր հանգամանքներում, ինչ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմից տուժած անձինք, որոնց ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերին համապատասխան տրամադրվել է հատուկ աջակցություն: Հաշվի առնելով վերոգրյալը խնդրում ենք․ 1. Ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունը որպես ռազմական գործողությունների հետևանք: 2. Լուծել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետևանքով զոհված, անհայտ կորած անձանց ընտանիքներին հատուցման հարցը՝ համարժեք սոցիալական աջակցություն ցուցաբերելով պայթյունից տուժած բոլոր անձանց ու ընտանիքներին:

Բաց նամակի տակ ստորագրում ենք 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներս. 1. Ավանեսյան Լիլիթ 2. Գրիգորյան Ալյոնա 3. Հայրիյան Մարիա 4. Սարգսյան Անաիդա 5. Կարապետյան Նարինե 6. Բաղդասարյան Անուշ 7. Արզումանյան Ասյա 8. Շահրամանյան Զարինե 9. Ավակիմյան Ռաիսա 10. Սարգսյան Լուսինե 11. Անդրանիկ Ավագյան 12. Աշոտ Սարգսյան 13. Կարինա Սարգսյան 14. Սարգսյան Էլինա 15. Ավանեսյան Գոհար 16. Ղազարյան Անահիտ 17. Զաքարյան Գայանե 18. Դադայան Լուչաննա 19. Մինասյան Անուշ 20. Հովսեփյան Գայանե 21. Մախմուրյան Աննա 22. Ադամյան Արյուսակ 23. Սարկիսովա Անժելա 24. Սարգսյան Սենորիկ 25. Գասպարյան Վրեժուհի 26. Պետրոսյան Կարինե 27. Մանուչարյան Ռոբերտ 28. Մուսայելյան Էլմիրա 29. Իսրայելյան Նունե 30. Ամիրջանյան Գայանե 31. Ամիրջանյան Ասյա 32. Արզումանյան Ժենյա 33. Գալստյան Նինել 34. Գալստյան Բելլա 35. Հարությունյան Լիանա 36. Գաասպարյան Արմինե 37. Խաչատրյան Կարինե 38. Մուսայելյան Ալլա 39. Սարգսյան Մարիամ 40. Սարգսյան Գայանե 41. Գրիգորյան Անահիտ 42. Գրիգորյան Իրինա 43. Գևորգյան Իննա 44. Արզումանյան Ժասմեն 45. Սանամյան Արմինե 46. Ալեքսանյան Նորա 47. Սահակյան Աստղիկ 48. Սահակյան Նելլի 49. Հովհաննիսյան Նարինե 50. Գրիգորյան Սյուզաննա 51. Լալայան Ինգա 52. Ավանեսյան Ինգա 53. Միրզոյան Նոնա 54. Առուշանյան Էլմիրա 55. Հայրապետյան Արմինե 56. Հովհաննիսյան Նադյա 57. Զաքարյան Իրա 58. Մաթևոսյան Նունե 59. Արզումանյան Նարինե 60. Կարապետյան Վեներա 61. Սահակյան Մարուսյա 62. Մաթևոսյան Հերմինե 63. Մանգասարյան Շուշան 64. Պողոսյան Արևիկ 65. Գրիգորյան Լուսինե 66. Ղարիբյան Էրիկ 67. Հայրապետյան Անուշ 68. Դանիելյան Աշխեն 69. Գաբրիելյան Սոնա 70. Առստամյան Լիանա 71. Մաթևոսյան Ծովինար 72. Գրիգորյան Ամինա 73. Բալայան Ագնեսա 74. Գրիգորյան Քրիստինե 75. Բալայան Արև 76. Պետրոսյան Արմինե 77. Պետրոսյան Երմոնյա 78. Հակոբյան Արևիկ 79. Բարսեղյան Նարինե 80. Աղաբեկյան Սիրան 81. Պապիկյան Լաուրա 82. Սարգսյան Էլլա 83. Աբրահամյան Ռիտա 84. Սարգսյան Վիկտորիա 85. Հովսեփյան Լուսինե 86. Ավանեսյան Գալինա 87. Ավանեսյան Մարինա 88. Մելքումյան Թամարա 89. Եղիյան Նարինե 90. Մանգասարյան Իրինա 91. Պետունց Սոնյա 92. Առստամյան Էմմա 93. Շահրամանյան Անահիտ