Հատուկջոկատայինները բերման են ենթարկել Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներին
Shamshyan.com–ի տեղեկություններով` երեկ դիմակավորված հատուկջոկատայինները Թումանյան փողոցում ստուգել են Ազգային ժողովի պատգամավորներից մեկի անվտանգության աշխատակիցների մեքենաները։
Նշվում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Թումանյան փողոցում մի քանի ավտոմեքենաներ ուղեկցում են միմյանց և կան կասկածներ, որ հնարավոր է՝ նրանց մոտ լինի զենք-զինամթերք։
Հատուկջոկատայինները Թումանյան փողոցում հայտնաբերել են նշված շարասյունը և 4 անձի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով տեղափոխել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածները ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներն են։