Եթե ԱԺ ընտրություններ լինեն, 11.8%-ը ձայնը կտա ՔՊ-ին, 4.7%-ը՝ «Հայաստան դաշինքին», 3.5%-ը՝ ԴՕԿ-ին
«Եթե առաջիկա կիրակի օրը լինեն Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք»՝ Գելափի հարցմանը քաղաքացիների 11.8% -ը պատասխանել է, որ ՔՊ-ի օգտին, 4.7%-ը՝ «Հայաստան դաշինք»-ի , 3.5%-ը՝ ԴՕԿ-ի։
4-րդ հորիզոնականում ԲՀԿ-ի օգտին քվեարկողներն են՝ 2.7%, ապա «Պատիվ ունեմ» դաշինքի՝ 2.1%։
Հարցվածների 32.1%-ը նշել է, որ չի մասնակցելու ընտրություններին, իսկ 24.6%-ը դժվարացել է պատասխանել։