Ուշագրավ․ Արագածոտնի մարզում կովը ծննդաբերել է երկգլխանի հորթ (տեսանյութ)
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Օրգով գյուղում։ Բնակիչներից մեկի կովի արգանդից դուրս են բերել երկգլխանի հորթ։ Քանի որ տևական ժամանակ պտուղը դուրս չէր գալիս, անասնաբուժներն էլ խորհուրդ են տվել կովին մորթել։
Գյուղացիներն ասել են, որ Օրգովում առաջին անգամ են նման երևույթի ականատես լինում։