«Հայաստանը պետք է համագործակցի Բաքվում դատական պրոցեսի հետ, նաև փոխի Սահմանադրությունը»․ Հաջիև
«Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը»,- կրկին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Նա նաև նշել է, որ եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, «պետք է համագործակցի Բաքվում ընթացող դատական պրոցեսի հետ»։
«Կան նաև այնպիսի անհատներ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել մարդկության և ադրբեջանցի ժողովրդի դեմ Հայաստանի տարածքում։ Նրանք ևս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն», – APA գործակալության փոխանցմամբ, ասել է Հիքմեթ Հաջիևը։