Բաքուն և Երևանն ավարտել են բանակցությունները խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ. հաջորդ փուլում Բաքուն Հայաստանից ակնկալում է փոփոխություններ կատարել իր Սահմանադրության մեջ. Բայրամով
Բաքուն և Երևանն ավարտել են բանակցությունները՝ համաձայնեցնելու խաղաղ համաձայնագրի տեքստը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը, ում խոսքերը մեջբերում է ադրբեջանական Report գործակալությունը, հայտարարել է, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ։
«Հաջորդ փուլում Բաքուն Հայաստանից ակնկալում է փոփոխություններ կատարել իր Սահմանադրության մեջ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։