ԱՄՆ Հանրապետական կոնգրեսականը ողջունել է Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը
Հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը Հարավային Կարոլինայից ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։
Այս մասին կոնգրեսականը գրել է X սոցիալական կայքում:
«Ես ուրախ եմ իմանալ, որ երկու մեծ ժողովուրդներ՝ Ադրբեջանը և Հայաստանը, մոտ են պատմական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Խաղաղության համաձայնագիրը հնարավոր կդարձնի կայունությունն ու բարգավաճումը ողջ տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս: Եկեք դարձնենք Հարավային Կովկասը կրկին մեծ»,- սոցցանցում գրել է Ներկայացուցիչների պալատի անդամը: