Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Թաղային հեղինակություններին են ներգրավել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կրիմինալի հույսին մնացած իշխանությունը ոչ միայն ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվե կորզելու համար է դիմում գողականներին ու հեղինակություններին, այլ նաեւ իրենց համար կարեւոր թվացող ոչ մեծ հարցերում իրենց աջակցելու համար։ Նախօրեին Երեւանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ HIGER ավտոբուսների մի խումբ վարորդներ ազատման դիմումներ են գրել՝ կանխատեսվող աշխատավարձից մի քանի տասնյակ հազար դրամով պակաս աշխատավարձ ստանալու պատճառով։ Մինչդեռ «Երեւան ավտոբուս» ընկերությունից «Հրապարակ»-ին ասացին, որ ոչ մի վարորդ աշխատանքից չի ազատվել։

Երեւանի քաղաքապետարանի լավատեղյակ աղբյուրներից մեկը մեզ փոխանցում է, որ միջադեպից ու աղմուկից հետո վարորդներին հորդորել են մնալ եւ աշխատել: Եվ հորդորողներն էլ եղել են թաղային հեղինակությունները․ «Իրականում թաղային հեղինակությունների միջոցով ազդում են։ Վարորդներին` իրենց բակերում հայտնի մարդկանց միջոցով համոզում ու վախեցնում են, որ գնան աշխատեն»։

Այս իշխանության հետ սերտորեն կապված «ավտարիտետները» կարող են նաեւ ինքնուրույն որոշում կայացնել եւ ասել՝ գնացեք աշխատեք, բայց առավել հավանական է, որ նրանց է դիմել քաղաքապետարանի այս կամ այն չինովնիկը եւ խնդրել, որ աջակցեն իրենց այս հարցում։ Դա է պատճառը, որ աշխատավարձից եւ աշխատանքային պայմաններից դժգոհող վարորդներն այժմ լուռումունջ աշխատում են, թեպետ նրանց ներկայացրած պահանջ-կետերը չեն կատարվել։

Հիշեցնենք․ նախորդ տարեվերջին Երեւանի ավտոբուսների վարորդները գործադուլ էին արել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում եւ պայմանների բարելավում։ Գործադուլի արդյունքում մարդկանց կուտակումներ էին կանգառներում, քաղաքային տրանսպորտի երթեւեկությունը կաթվածահար էր եղել, հենց այդ ժամանակ էլ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ չեն զիջելու, եւ գործադուլ անող որոշ վարորդների ազատեցին աշխատանքից։ Օրեր անց նույն վարորդների մի մասը դիմեց եւ ետ ընդունվեց աշխատանքի։ Այդ ընթացքում վարորդները 10 կետից բաղկացած պահանջ էին ներկայացրել, որից ընդամենը մեկ-երկուսն են կատարվել»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում