ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքներըԿառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի. Նիկոլ ՓաշինյանԿասեցվել է «Վերև» ռեստորանի արտադրական գործունեությունըԸնկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 տոննա մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել էԸնտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե ՀովհաննիսյանՓրկարարները հայտնաբերել են Լոռու մարզի սարերում մոլորված երկու քաղաքացիներին2018-ից Նիկոլի հիմնական աշխատանքը եղել է իդեալական կեղծված ընտրություններ կազմակերպելու նախադրյալներ ստեղծելը․ Ռուբեն Մխիթարյան Տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրիում շատ փողոցներ վարորդների ու հետիոտների համար դարձրել էին անանցանելի (լուսանկարներ, տեսանյութ) «Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընտրանք չի գտնվում«Փաստ»․ Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց «Ժողովուրդ»․ Ավետիս Առաքելյանը պատգամավորի մանդատ է ստանում, Գյումրու կառավարման հարցը՝ մնում բաց. ինչ պլան ունեն իշխանությունները «Հրապարակ»․ Ընդդիմությունը հաղթել է Ներքին Խնձորեսկում «Փաստ». Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին«Փաստ». Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին «Հրապարակ»․ Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները․ ընդդիմությունը բախտորոշ ընտրության առջև է«Ժողովուրդ». ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը«Փաստ». Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում
ԱԺ մուտք գործած ընդդիմադիր ուժերը հնարավորինս արագ պետք է միմյանց հետ խոսեն, ներդաշնակեցնեն անելիքներն ու որոշում կայացնեն` իշխանությանը զերծ պահելով նախաձեռնություն վերցնելուց. Աբրահամյան
«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը«Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անումԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համարՊարսից ծոցի երկրները պահանջել են պատասխանատվության կանչել Իրանին՝ արաբական պետություններին հասցված հարվածների համարԻնչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ․ ՍԱՏՄ-ի խորհուրդներըԱլ-Զաիդին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցումԱրտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ըՄոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալինԿոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիներըԱրմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր էԿոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականություններըՊուտինը ստորագրել է երկիրը լքած ռուսաստանցիների գույքի կալանավորման հնարավորության մասին օրենքըՎանդալիզմ Գյումրիում․ անհայտ անձինք «Մայր Հայաստան» հուշահամալիրի ոսկեգույն տառերը պոկել, նետել են աղբամանըԵս հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը․ ԹրամփԼյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարելԴատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա ՍաֆարյանիՀունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներՇնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանըԵԱՏՄ-ն չի հանդուրժի Հայաստանի դիրքորոշումը. Մարիա ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայնՃամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներԲարսելոնան որոշում է կայացրել Ռեշֆորդի վերաբերյալՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվՎաշինգտոնը շատ մոտ է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի հասնելուն. ՎենսՕմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվելԵղեք ուշադիր․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է«Վալերի Ֆուդ»-ի արտադրամասում արձանագրվել են սանիտարական խախտումներ«Փյունիկի» տարբերանշանի վրա կրկին կպատկերվի 10 և ավելի չեմպիոնական տիտղոսները խորհրդանշող աստղըԱՄՆ-ն կստանա «Իրանի նավթի կեսը» որպես երկրի վերականգնման փոխհատուցում․ Թրամփ
Մամուլ

Ամերիկացիները զարմացած են ՀՀ իշխանությունների պահվածքից` գերիների հետ կապված. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջին օրերին ամերիկահայերը՝ մի կողմ դնելով իրենց քաղաքական հայացքներն ու առաջնահերթությունները, միավորվելով փորձում են քայլեր ձեռնարկել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ: Այս ջանքերը կրկնապատկվել են Ռուբեն Վարդանյանի վերջին ուղերձից և առողջական վիճակի վատթարացումից հետո: 

Այդ նպատակով ամերիկահայերը ստորագրահավաքներ են կազմակերպում՝ ներգրավելով ամերիկյան հոգևոր առաջնորդներին, նամակներ են ուղարկում նախագահ Թրամփին, տարատեսակ բողոքի ակցիաներ են կազմակերպում, հանդիպում են ամերիկացի քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ղեկավարներին:

Սակայն, ի զարմանս հայ համայնքի, այս գործընթացին հիմնական խանգարողը Հայաստանի իշխանություններն են և դեսպան Մակունցը: Ամերիկացի պաշտոնյաները՝ բոլոր հանդիպումների ժամանակ, համայնքի ակտիվիստներին և լոբիստներին հասկացնում են, որ Հայաստանի իշխանությունները բացարձակ այս հարցով չեն ցանկանում աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և այս հարցը որևէ հանդիպման ժամանակ առաջ չեն քաշում՝ կարծես հայ գերիների հարց ընդհանրապես գոյություն չունի: Ասում են, որ ձեր վարքն ու ձեր իշխանությունների վարքն էականորեն տարբերվում է:

Նման տեղեկությունները շոկ են պատճառել համայնքին, ավելին՝ Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն անկեղծացել է, թե իրենք տեղյակ են, որ Հայաստանի կառավարության պաշտոնյաները չեն հիշատակում հայ գերիների կամ Արցախի հարցը` որևէ ամերիկյան պաշտոնյայի հետ իրենց հանդիպումների ընթացքում։

Նա նաև նշել է, որ հարցը ստիպված ամերիկացի պաշտոնյաներն են բարձրացնում հանդիպումերի ժամանակ: Այսինքն, ստացվում է, որ ամերիկահայերի ճնշման տակ ամերիկացի պաշտոնյաները հայ գործընկերների հետ հանդիպումներին իրենք են գերիների մասին խոսք բացում՝ քանի որ հայ պաշտոնյաները, այդ թվում Հայաստանի դեսպանը, ձեռնպահ են մնում գերիների իրավունքների պաշտպանությանը միտված որևէ գործնական քայլ անելուց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում